Մոխրաման

Մոխրաման, ծխախոտի, սիգարի, սիգարոնի և ծխելու համար նախատեսված այլ արտադրանքի մոխրի նախատեսված տարա: Մոխրամանները սովորաբար պատրաստված են հրակայուն նյութերից, ինչպիսիք են ապակին, ջերմակայուն պլաստիկը, կավագործական իրերը, մետաղը կամ քարը: Այն տարբերվում է ծխախոտի տուփից, որը ենթակա է ծխելուց հետո դեն նետելու համար:

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրամանների պարզունակ ձևերը գոյություն ունեին դեռևս 19-րդ դարից շատ առաջ։ 20-րդ դարի սկզբին դրանց դիզայնը, գեղագիտական տեսքը և ժողովրդականությունը աճեց: Քանի որ 1900-ականների սկզբին կանայք ևս սկսեցին ծխել, մոխրամանը ավելի մոտեցավ արվեստի ձևին: Շատ կանայք խուսափում էին ավանդական մոխրամանի օգտագործումից, քանի որ այն չէր արտացոլում իրենց կանացի արժեքները՝ մի գործունեության միջոցով, որը վաղուց հայտարարվել էր բացառապես տղամարդկանց համար: Հայտնվեցին հաճախ շատ շքեղ մոխրամաններ: Այս մոխրամանները պատկերում էին բնության տեսարաններ, որտեղ աղջիկները թափառում էին վառ գույներով լանդշաֆտներով[1]: Որոշները նույնիսկ ներառում էին շատ շքեղ թուջե մոդելներ՝ կանանց շքեղ զգեստներով, խաղային վիճակում գտնվող կենդանիներ և երբեմն ճենապակյա կամ կերամիկական սկուտեղներ, պատկերված էին շքեղ ծաղկային կոմպոզիցիաներով: «Մոխրաման» բառը լայնորեն սկսեց կիրառվել միայն 1926 թվականին[2]:
Ժամանակի ընթացքում, երբ կանանց շրջանում սիգար և ծխախոտ ծխելը սկսեց ավելի ու ավելի քիչ տարբերվել տղամարդկանցից, մոխրամանների դիզայնի գեղագիտությունը նվազեց և սկսեց ավելի շատ անցնել գործնականության: Մոխրամաններ հայտնվեցին նաև ավտոմեքենաներւմ, որտեղ ծխելը մեծ անհարմարություններ էր առաջացնում վարորդների համար։ Թեև մեքենաների մոխրամանների ավելացումը այժմ անցյալի մաս է կազմում, կար մի ժամանակ, երբ դրանք ոչ միայն ստանդարտ էին, այլև սպասելի։ Սկզբնական տարիներին դիզայնի թերությունների պատճառով այս մոխրահավաքները տեղադրվում էին անմիջապես օդորակիչի և ջեռուցման համակարգի տակ, այնպես որ ամեն անգամ, երբ մարդը օգտագործում էր դրանցից որևէ մեկը, մոխիրը պատահաբար թռչում էր նրանց դեմքին կամ նույնիսկ ամբողջ մեքենայի վրա։ Սակայն, քանի որ հանրությանը անընդհատ ներկայացվում էին մեքենաների նոր մոդելներ, այս փոքրիկ թերությունները զիջեցին իրենց տեղը, և շատերը սկսեցին օգտագործել քրոմապատ ամաններ՝ կափարիչներով, որոնք կարող էին բացվել և փակվել վարորդի ցանկությամբ։ Շատ շքեղ մեքենաների համար այն շքեղ դիզայն ձեռք բերեց։ Ստեղծվեցին մոխրամանները պատրաստված կաշվից, բարձրակարգ մետաղներից և նույնիսկ արտադրողի կողմից մասնագիտացված փորագրություններից։
Այսօր մոխրամանները դեռևս օգտագործվում են ծխախոտ ծխողների կողմից, բայց դրանք նաև փոքր-ինչ վերածնունդ են ապրել աշխարհում սիգարի սիրահարների շրջանում: Սիգարի համար նախատեսված մոխրամանները հաճախ ավելի մեծ են, քան ստանդարտ մոխրամանները և ունեն բավականաչափ մեծ ճեղքեր՝ սիգարը տեղավորելու համար:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրամանի ամենատարածված դիզայնը հարթ ու տափակ հիմքով ամանն է, որը կարելի է դնել սեղանի վրա: Այլ մոխրամաններ, մասնավորապես հասարակական վայրերում, պատին են ամրացվում և ավելի մեծ են, քան ստանդարտ սեղանի մոխրամանները կապված դրանց օգտագործման ավելացման հետ: Կան նաև հասարակական մոխրամաններ, որոնք համակցված են աղբամանների հետ: Շատ մոխրամաններ եզրերին ունեն կտրվածքներ՝ ծխախոտ և կամ սիգար պահելու համար: Կան մոխրամաններ, որոնք ունեն կափաիչ՝ մոխրամանից հոտը դուրս չգալու համար: Այն նաև կանխում է թթվածնի ներհոսքը, ուստի նման մոխրամանում ծխախոտը ինքնուրույն կհանգչի, նույնիսկ եթե այն ամբողջությամբ չի մարվել մակերեսին սեղմելով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Normand, Luzzie. "Cigars and the History of the Ashtray". Neptune Cigars, Inc. (US). Archived from the original on 12 June 2018. Retrieved 6 June 2018.
- ↑ Proctor, Robert N. (2012). Golden Holocaust: Origins of the Cigarette Catastrophe and the Case for Abolition. University of California Press. p. 136. ISBN 9780520950436. Retrieved 6 June 2018.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրաման» հոդվածին։ |
| ||||||