Մոխրագույն հավալուսն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոխրագույն հավալուսն
Մոխրագույն հավալուսն
Մոխրագույն հավալուսն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Տեսակ Մոխրագույն հավալուսն (P. philippensis)
Միջազգային անվանում
Pelecanus philippensis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Մոխրագույն հավալուսն (լատ.՝ Pelecanus philippensis)[1], ջրլող թռչուն, պատկանում է հավալուսնանմանների կարգի հավալուսների ընտանիքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի հավալուսն է, ունի մոխրագույն կուրծք և պոչ։ Զուգավորման շրջանում կտուցի վրա հայտնվում են մոխրագույն բծեր։ Մոխրագույն հավալուսների երկարությունը մոտավորապես 1,27 մ-ից մինչև 1,52 մ է (ավելի փոքր են, քան հավալուսների մյուս տեսակների մեծ մասը)։ Արուներն էգերից խոշոր են։ Կտուցն ունի 28,5 սմ-ից մինչև 35,5 սմ երկարություն։ Թռչունի զանգվածը հասնում է մինչև 5 կգ։ Պարանոցի և և մարմնի վերևի հատվածի փետուրները մոխրագույն են, ներքևի հատվածինը՝ մոխրասպիտակավուն, պոչը՝ շագանակագույն բծերով։ Ոտքերն ունեն մուգ շագանակագույնից մինչև սև գունավորում։

Կտուցը վարդագույն է կամ դեղնանարնջագույն, կտուցի տակ գտնվող պարկը՝ կարմրավուն։ Մերկ, շուրջակնային օղակը նարնջագույն է կամ դեղին, աչքից անմիջապես առաջ գտվող մաշկը վառ ծիրանեգույն է։ Հավալուսների ծոծրակային մասում կա սպիտակ ծայրերով շագանակագույն փետուրների փունջ։ Թևերի փետրուրները մոխրագույն են, դրանց ծայրերը՝ մուգ շագանակագույն։ Մարմնի ներքին մասը սպիտակ է երբեմն մի փոքր վարդագույն երանգով։ Ձվադրման շրջանի ավարտից հետո թռչունների դեմքի մաշկը կորցնում է իր երանգը՝ դառնալով գունատ, փետուրների փունջը փոքրանում է։

Ձվից դուրս եկած ճտերը մերկ են և ունեն բաց գույնի մաշկ։ Արագ աճում են սպիտակ աղվափետուրները, իսկ ավելի ուշ փետրածածկը դառնում է շագանակագույն։ Հասուն հավալուսնի ամբողջական փետրավորումը ձևավորվում է երրորդ տարում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 20. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. McGregor, R C (1909)։ A manual of Philippine birds. Part 1։ Bureau of Printing, Manila։ էջեր 208–210 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Josep del Hoyo et al.: Handbook of the Birds of the World. Band 1 (Ostrich to Ducks), Lynx Edicions, Barcelona 1992, ISBN 8487334105.
  • Gerald Tuck, Hermann Heinzel: Die Meeresvögel der Welt. Parey, Hamburg/Berlin 1980, ISBN 3490078187.
  • Martin Woodcock: Collins Handguide to the Birds of the Indian Sub-Continent. Collins, London 1984, ISBN 000219712X.