Jump to content

Մոխրագույն գոտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրագույն գոտում
Film project Խմբագրել Wikidata
Ժանրմարտաֆիլմ Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվunknown value Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունանգլերեն Խմբագրել Wikidata
ՌեժիսորԳայ Ռիչի Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակԳայ Ռիչի Խմբագրել Wikidata
ԴերերումՀենրի Քավիլ, Ջեյք Ջիլենհոլ Խմբագրել Wikidata
Գույնգունավոր Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt27681354 Խմբագրել Wikidata

«Մոխրագույն գոտում» (անգլ.՝ In the Grey), բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի ապագա ֆիլմը, որի նկարահանումները սկսվել են 2023 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերում են` Ռոզամունդ Փայքը, Ջեյք Ջիլենհոլը, Հենրի Քավիլը, Էյսա Գոնսալեսը։ Թատերական թողարկումը պլանավորվել էր 2025 թվականի հունվարի 17-ին, սակայն այն հետաձգվել է։

Գլխավոր հերոսները երկու արտակարգ տարհանման մասնագետներ են, ովքեր պետք է փրկեն մի կնոջ՝ բարձրաստիճան բանակցող[1]։

Ստեղծում և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Ռիչիի նոր նախագծի մեկնարկի մասին հայտնի է դարձել 2023 թվականի հունիսին։ Ռիչին ինքն է գրել սցենարը և դարձել պրոդյուսեր Այվեն Աթկինսոնի և Ջոն Ֆրիդբերգի հետ միասին (սրանք նրա գործընկերներն են նախորդ երկու ֆիլմերից՝ «Թարգմանիչը» և «Ոչ ջենտլմենական պատերազմի նախարարություն»)։ Գլխավոր դերերում են` Ջեյք Ջիլենհոլը, Հենրի Կավիլը և Էյսա Գոնսալեսը։ Նկարահանումները սկսվել են Իսպանիայում 2023 թվականի ամռանը։ Հայտնի է, որ նախագծի համաներդրողների թվում է «ԿինոՊոիսկը», որը գնել է նաև Արևելյան Եվրոպայում տարածման իրավունքները[2]։ 2023 թվականի հոկտեմբերին Lionsgate-ը ձեռք է բերել ֆիլմի ներքին տարածման իրավունքները։

2024 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ ֆիլմի անվանումն է «Մոխրագույն գոտում» և որ գլխավոր դերերից մեկում հանդես կգա` Ռոզամունդ Փայքը: Ֆիլմը պետք է թողարկվեր 2025 թվականի հունվարի 17-ին, սակայն թողարկումը հետաձգվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Кинопоиск» выступит соинвестором нового фильма Гая Ричи». Արխիվացված օրիգինալից 2023-10-24-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  2. ««Бюллетень кинопрокатчика»: «Кинопоиск» проинвестирует новый фильм Гая Ричи». Արխիվացված օրիգինալից 2023-07-01-ին. Վերցված է 2023-10-24-ին.