Մոխրաայտ սուզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրաայտ սուզակ
Մոխրաայտ սուզակ
Մոխրաայտ սուզակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Podicipediformes
Ընտանիք Սուզակներ (Podicipedidae)
Ցեղ Podiceps
Տեսակ Մոխրաայտ սուզակ (P. grisegena)
Միջազգային անվանում
Podiceps grisegena
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մոխրագույն սուզակ (լատին․՝ Podiceps grisegena), սուզակների ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կրմիր գրքում։

Նստակյաց, քիչ տարածված տեսակ է։ Մարմնի երկարությունը 40-50 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 0,57-0,12 կգ։ Կտուցը երկար է, սրածայր, ամբողջությամբ մուգ, հիմքը՝ դեղին։ Բնադրման շրջանում գագաթը սև է, այտերը՝ մոխրավուն սպիտակ, կոկորդը՝ դարչնագույն-շիկակարմիր։ Հետբնադրման շրջանում փետրածածկը մոխրագույն է, իսկ այտերը՝ սպիտակավուն։ Ձայնը բարձր ու կարճատև լաց է հիշեցնում, բնադրման շրջանում ծղրտուն լացի է նման։

Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծական լճակներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով և բույսերով։ Հարսանեկան խաղերը և զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջ հունիսին։

Բույնը լողացող հարթակ է՝ փարթամ բուսուտներում (հայտնվում են հունիսի 1-ին կեսից հուլիսի սկիզբը)։ Դնում է 51 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 4-5 ձու։ Ձագերը բներում հայտնվում են հուլիսի ընթացքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Սկանդինավայան երկրներում, Ռուսաստանի հյուսիսում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, Կովկասում և Հարավային Կովկասում։ Բնադրման շրջանից դուրս տարածված է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում և Իրանում։ Հայաստանում չուի շրջաններում հանդիպում է Սևանա և Արփի լճերում, Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում, իսկ բնադրման շրջանում՝ Լոռվա սարահարթի լճակներում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման համար նախընտրում են առափնյա հարուստ ջրային բուսականությամբ և բաց ջրային մակերեսով լճերը, լճակները և ջրամբարները։

Ափից ոչ հեռու, եղեգնի, առափնյա ու ջրային բույսերի մնացորդներին տեղադրում են իրենց բները։ Դնում են 4-5 սպիտակավուն, 41-51 մմ տրամագծով ձու և թխսում 27-29 օր։ Ձագերը հիանալի լողում են և սուզվում[1]։

Պսահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց, քիչ տարածված տեսակ է, որի քանակությունը կրճատվում է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախկինում բնադրում էին Սևանա լճի ավազանում։ Մինչև 2005 թվականը Արդանիս գյուղի մոտակա լճակում հանդիպում էին 6-10 բնադրող զույգ, իսկ Լոռվա սարահարթի լճակներում՝ 5-15։ Լճակում մշկամկների քանակության ավելացման արդյունքում դադարեցրել են բնադրելը։

Վտանգման հիմնական գործոններն են ձկնորսների կողմից անհանգստացումը, ջրի տատանումները և որսագողությունը։

Պահպանվում է «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրաայտ սուզակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրաայտ սուզակ» հոդվածին։