Մոխիր (Մունկի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մոխիր
Edvard Munch - Ashes (1895).jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1894[1]
բարձրություն120,5 սանտիմետր[1]
լայնություն141 սանտիմետր և 141 սանտիմետր[1]
ուղղությունէքսպրեսիոնիզմ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
հավաքածուՆորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00809 կայք

«Մոխիր» (նորվ.՝ Aske), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կողմից ստեղծված նկար: Կտավը հեղինակը վրձնել է 1894 թվականին: Այն հայտնի «Կյանքի ֆրիզ. պոեմ սիրո, կյանքի և մահվան մասին» ժամանակահատվածի ստեղծագործություններից մեկն է և մաս է կազմում «Սիրո ծաղկում և մայրամուտ»[2] շարքի: Ինչպես և Մունկի շատ նկարներ, «Մոխիրը» նույնպես բազմաթիվ անգամներ Մունկի կողմից նկարվել ու վերանկարվել են: Կան բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը փորագրանկար է: Այսօր կտավը պահվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մռայլ անտառային բնատեսարանի ֆոնին Էդվարդ Մունկը պատկերել է տղամարդու և կնոջ: Կինը ճերմակաթույր կիսաարձակված հանդերձանքով է պատկերված: Քակած կոճակների հետևում երևում է վառ կարմիր ցայգազգեստը: Կինը ձեռքերը դրել է հերարձակ գլխին: Ըստ երևույթին ծնկաչոք է: Կինը պատկերված է գրեթե նկարի կենտրոնում:

Տղամարդու կերպարը, ի տարբերություն կնոջ, Մունկը ստեղծագործության ծայրամասում է զետեղել: Ու համեմատությամբ կնոջ ցայտուն կերպարի, հազիվ նշմարելի է տղամարդը: Վերջինս նստած է կորամեջք վիճակով: Տղամարդու գլուխը թեքված է դեպի ահյակ կողմն ու ձեռքի ափով պարփակված է: Այս կորացած դիրքը հիշեցնում է Էդվարդ Մունկի առավել վաղ նկարված ստեղծագործություններից մեկին, որը կոչվում է «Մելանխոլիա»՝ կտավին հանձնված 1892 թվականին, ու կրկին թախիծ ու հիասթափություն է արտացոլում:

Նկարի ահյակ հատվածում մուգ գույնի շերտ է նկարված, որը ծառի գերանն է ըստ էության ու միաձուլվում է ստորին հատվածում, տղամարդու կերպարի մոտ տարածված ջրերին: Ուլրիխ Բիշոֆն այն համարում է որպես ծխի սյուն.

Aquote1.png «Գերանը, թվում է, արդեն վերածվել է մոխրի, չնայած, որ դրա ներկայությունը, անխոս, դուրս է գալիս նկարի անվանման շրջանակից»[3]:
- Ուլրիխ Բիշոֆ
Aquote2.png


«Մոխիր» ստեղծագործությունը տարբերվում է մռայլ ու ցավոտ-տանջալից տրամադրությամբ: Նկարի սյուժեն դյուրությամբ չի ենթարկվում մեկնության: Վերոհիշյալ Ուլրիխ Բիշոֆը նկարը համեմատում է Իռլանդացի գրող Սեմյուել Բեքեթի «հարկադրական ծիսակարգի հետ»:

Կնոջ՝ «Մոխիր» ստեղծագործության կենտրոնական կերպարի, դիրքն ու դեմքի արտահայտությունը կարող են մեկնվել և՛ որպես հուսահատություն, և՛ որպես տոնակատարություն:

Ն. Ի. Կրիմովան «Մոխրի» հերոսուհուն հետևյալ խոսքերով է բնորոշում.

Aquote1.png Հուսահատությունից կինը բռնել է իր արձակված մազերը... Նրա լայն բաց արված աչքերը դատարկ են՝ այն սիրո ավարտն է, ամեն ինչի ավարտը»
- Ն. Ի. Կրիմովա
Aquote2.png

Մյուս արվեստի քննադատները կնոջը դիտարկում են որպես հաղթանակած կերպար, ով հանդիսավոր կերպով հարդարում է սանրվածքը՝ սիրո բուռն գործողությունից հետո, իսկ միևնույն ժամանակ տղամարդու կերպարն արտահայտում է օգտագործվածություն և լքվածություն[4]:

«Մոխիր» ստեղծագործության այս երկակի ըմբռնողականությունը վերաբերում է նաև Մունկի այլ նմարներին, մասնավորապես «Վամպիր. Սեր և ցավ» նկարը: Մունկի արվեստի հետազոտողներից Սյուր Պրիդոն ենթադրում է, որ «Մոխիրը» արտացոլում է հեղինակի առաջին սիրո ցավոտ հիշողությունները և անմեղության կորուստը. «Նկարում նա պատկերված է ծանր վիրավորված, մինչդեռ Միլլին՝ Մունկի առաջին սերը, փյունիկի նման, կրկին վեր է հառնում նրանց սիրո մոխիրներից»[5]:

Այս ստեղծագործության գրաֆիկական աշխատանքներից մեկի մասին Էդվարդ Մունկը գրել է. «Ես տեսա մեր սերը, որը պառկած էր գետնին՝ որպես մոխիրների շեղջ» (նորվ. Jeg følte vår kjærlighet ligge på jorden som en askehop)

Նկարի առաջին օրինակը՝ վրձնած 1909 թվականին, այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00809
  2. Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
  3. Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  4. Анджей М. Кобос. Любовь и смерть в одном сосуде
  5. Sue Prideaux. Edvard Munch: Behind the Scream Yale University Press, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]