Մոլորակների մթնոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուպիտերի մթնոլորտը

Մթնոլորտ մոլորակների, մոլորակները շրջապատող գազային թաղանթ։ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, բացառությամբ թերևս Պլուտոնի, ունեն մթնոլորտ։ Մթնոլորտ ունեն նաև Յուպիտերի և Սատուրնի արբանյակներից մի քանիսը։ Որոշ մոլորակների (օրինակ՝ Վեներա, Յուպիտեր) մթնոլորտի խտությունն այնքան մեծ է, որ դրանց մակերևույթներն անմիջականորեն չեն դիտվում։ Այդ դեպքում մոլորակները դիտվում են շնորհիվ մոլորակների մթնոլորտից արեգակնային ճառագայթման որոշ մասի անդրադարձման։ Նոսր մթնոլորտի դեպքում (օրինակ՝ Մարս) անդրադարձումը կատարվում է նաև մոլորակի մակերևույթից։ Անդրադարձած ճառագայթումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մոլորակների մթնոլորտի քիմիական բաղադրության և ֆիզիկական հատկությունների մասին։ Մոլորակների մթնոլորտի վերաբերյալ մեծ քանակությամբ գիտական տեղեկություններ են ստացվել շնորհիվ խորհրդային և ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների թռիչքների։ Մասնավորապես, դրանց օգնությամբ է հայտնագործվել Մերկուրիի չափազանց նոսր մթնոլորտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 518