Տուղտավարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոլոշավարդից)
Տուղտավարդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Տուղտավարդ (Alcea)
L., 1753

Տուղտավարդ (լատին․՝ Alcea), մոլոշավարդ, սուլթան վարդ, տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ է կամ մազմզոտ, կանգուն, բարձրությունը՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, բաց դեղնավուն, մուգ կարմրավունից մինչև բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը տրոհվող է՝ կազմված բազմաթիվ (18-40) միասերմ պագիկներից։ Սերմերը երիկամաձև են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝

  • Տուղտավարդ դեղնականաչ (լատին․՝ A. flavovirens),
  • Տուղտավարդ կնճռոտ (լատին․՝ A. rugosa),
  • Տուղտավարդ Սոսնովսկու (լատին․՝ A. sosnovskyi),
  • Տուղտավարդ Ղարսի (լատին․՝ A. karsiana) և այլն։

Մշակվում է՝

  • Տուղտավարդ վարդագույնը (լատին․՝ A. rosea

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն։

Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի վերգետնյա մասը պարունակում է բազմաշաքարներ (գլյուկոզ, ռամևոզ, արաբինոզ ), ածխաջրեր, վիտամիններ և այլն։ Արմատներից պատրաստված խյուսով բուժում են թարախապալարները (արագ հասունացնում է) և վերքերը։ Ծաղիկների Եփուկն օգտագործում են տիֆի և այլ տենդային հիվանդությունների ժամանակ։ Կիրառվում է գեղազարդիչ ծաղկաբուծության մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտավարդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտավարդ» հոդվածին։