Մոլնիյա (արբանյակներ)

«Մոլնիյա», Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) խորհրդային սերիայի անվանում։ Նախատեսված է եղել հեռուստատեսային ծրագրերի վերահեռարձակման և հեռագրային, հեռախոսային ու լուսահեռագրային կապի («Մոլնիա— 1», «Մոլնիյա—2», «Մոլնիյա—3»), ինչպես նաև շուրջստացիոնար ուղեծրից ռադիոկապի և հեռուստատեսության փորձնական հաղորդումների («Մոլնիյա—1Մ») համար։ Մտնում էր «Մոլնիյա-Օրբիտա» տիեզերական կապի համակարգի մեջ։
Առաջին «Մոլնիյա—1»-ը ԵԱԱ արձակվել է 1965 թվականի ապրիլի 23-ին։
«Մոլնիյա—2» ԵԱԱ-ի (1965 թվականի հոկտեմբերի 14-ին) արձակմամբ սկսվել է հեռավոր երկկողմանի հեռուստատեսային և հեռախոսահեռագրային կապի համակարգի փորձնական շահագործումը։ 1967-ին ստացվել է տիեզերքից Երկրի գունավոր հեռուստատեսային պատկերը։
Մինչև 1980-ի հունվարի մեկը արձակվել է 74 «Մոլնիյա» ԵԱԱ, որոնք Խորհրդային ՄԻության տարածքում և ուրիշ երկրներում ապահովում էին կանոնավոր կապ և հեռուստատեսային հաղորդում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 691)։ |
| ||||||||||||||||||||||||||||