Jump to content

Մոլյարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորին ծնոտի աջ տեղամասի ատամներ։ Նկարը վերևից։
Մոլյար (մեծ աղորիք)

Մոլյարներ, ատամնաշարի դիստալ մասում տեղակայված ատամներ, որոնց հիմնական գործառույթը սննդի մեխանիկական մշակումն է։

Մարդու մոլյարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլյարները (մեծ աղորիքներ) թվով ատամնաշարի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ ատամներն են։ Տեղակայված են պրեմոլյարներից (փոքր աղորիքներ) հետ։[1]

Մեծ աղորիքները հիմնականում ունենում են երեք արմատ, կախված տեղակայումից արմատների թիվը կարող է փոփոխվել։ Վերին վեցերորդ և յոթերորդ մոլյարները ունեն երեք արմատ՝ երկու թշային մեկ քմային, իսկ ութերորդը մեկ, երկու հազվադեպ կարող է ունենալ չորս և ավելի արմատներ։ Ստորին ծնոտի վեցերորդ և յոթերորդ մոլյարները ունեն երկու արմատ՝ դիստալ և մեդիալ[2]։

Արմատախողովակները նույնպես կախված տեղակայումից կարող են լինել տարբեր քանակի։ Հիմնականում յուրաքանչյուր արմատում լինում է մեկ արմատախողովակ։

Ստորին վեցերորդ մոլյարը չափերով մեծ է յոթերորդից և ութերորդից։ Այն ունի հինգ թմբիկներ՝ երեք թշային և երկու լեզվային։

Ստորին յոթերորդ մոլյարը ունի չորս թմբիկ՝ երկու թշային և երկու լեզվային։

Ստորին ութերորդ մոլյարը չունի հստակ թմբիկների քանակ։

Տրիբոսֆենիկ մոլյարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ կենդանիների մեծամասնության մեծ աղորիքների ծամող մակերեսին առկա են սուր թմբիկներ, որոնք դասավորված են եռանկյունաձև[3][4]։

  • Տրիգոն, վերին եռանկյուն (վերին ծնոտի մոլյար), թեքված է դեպի լեզվային շրջան։
  • Տրիգոնիդ, ստորին եռանկյուն (ստորին ծնոտի մոլյար), թեքված է դեպի թշային շրջան։

Բերանը փակելու ժամանակ, ծնոտներից յուրաքանչյուրի մոլյարները մխրճվում են հակառակ ծնոտի անտագոնիստ մոլյարների մեջ, և տրիգոնի ու տրիգոնիդի գագաթները գործում են որպես կտրող սարք:

  • Պրոտոկոն և պրոտոկոնիդ, համապատասխանաբար վերին և ստորին ծնոտիների մոլյարների գագաթային թմբիկներ,
  • Պարակոն և պարակոնիդ, առաջային թմբիկներ,
  • Մետակոն և մետակոնիդ, հետին թմբիկներ։

Հիմնականում ստորին ծնոտի մոլյարները տրիգոնիդի հետին մասում ունեն լավ արտահայտված թմբություն՝ թալոնիդ (կրունկ)։ Մոլյարը միջին հատվածում ունի փոսություն և եզրային ոչ բարձր թմբիկներ։ Երբ ծնոտները փակվում են, վերին ծնոտի անտագոնիստ ատամի գագաթը հպվում է տալոնիդային փոսությանը: Այսպիսով, տրիգոնի և տրիգոնիդի կողմերի կտրող գործողությանը ավելացվում է նաև տալոնիդի տարածքում սեղմող գործողություն: Նկարագրված ատամի տեսակը կոչվում է տրիբոսֆենիկ։

Մոլերի կառուցվածքը կաթնասունների բրածո մնացորդները նկարագրելու և դրանց տաքսոնոմիական դիրքը որոշելու ամենակարևոր հատկանիշներից մեկն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дробышевский С. В. «Особенности тасманийцев». Антропогенез.РУ. Արխիվացված է օրիգինալից 2018-12-21-ին. Վերցված է 2014-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Полость моляров верхней челюсти». Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2009-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. John I. Ingle, Leif K. Bakland, Endodontics, Williams & Wilkins, Philadelphia, 4. Sub edition (1994), ISBN 0-683-04310-2.
  4. J. R. Strube, M. Stern, Curriculum Prothetik, Band I, Quintessenz Verlag, 2011, S. 32–33. ISBN 3-86867-026-2.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Зубы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլյարներ» հոդվածին։