Մոլլի Սիմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլլի Սիմս
անգլ.՝ Molly Sims
Ծնվել էմայիսի 25, 1973(1973-05-25)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրMurray, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան (1993)[3] և Murray High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Սքոթ Սթուբեր
mollysims.com

Մոլլի Սիմս (անգլ.՝ Molly Sims, մայիսի 25, 1973(1973-05-25)[1][2], Murray, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկյան սուպերմոդել և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի մայիսի 25-ին Կենտուկի նահանգում (ԱՄՆ)։ Մոդելի կարիերան Մոլլին սկսել է 19 տարեկանում։ Երկու տարի սովորելով Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 1993 թվականին թողել է ուսումը՝ մոդելային կարիերան շարունակելու համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 24-ից Մոլլին ամուսնացած է պրոդյուսեր Սքոթ Սթաբերի (անգլ.՝ Scott Stuber) հետ, որին նա հանդիպել է իրենց ամուսնությունից մեկ տարի առաջ[4]։ Ամուսիններն ունեն երեք երեխա։ Որդիներն են՝ Ալան Բրուքս Սթաբեր (ծնվ. 19.06.2012)[5] և Դուգլաս Գրեյ Սթաբեր (ծնվ. 10.01.2017), դուստրը՝ Մեյ Սքարլեթ Սթաբեր (ծնվ. 26.03.2015)[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից Մոլլին վարել է MTV հեռուստաալիքի «Ոճի տուն» ծրագիրը՝ Սինդի Քրուֆորդի, Էմբեր Վալեթայի և Շալոմ Հարլոուից հետո։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մոլլի Սիմսն առաջին անգամ նկարահանվել է «Առաքելությունը՝ դիմահարդարում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է ինքն իրեն։ Առավել հայտնի դերասանական աշխատանքը «Լաս Վեգասն» է։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 վ Ֆրենկ ՄաքԿլասկի Frank McKlusky, C.I. Injured Girl
2002 ս Էնդի Ռիխտերը կառավարում է տիեզերքը Andy Richter Controls the Universe Թրեյսի
2003 հ/ֆ MTV Beauty and the Beat
2003 ս Մթնշաղային գոտի The Twilight Zone Ջանեթ Թայլեր
2003-2008 ս Լաս Վեգաս Las Vegas Դելինդա Դելայլ
2004 ֆ Սթարսկին և Հաթչը Starsky & Hutch Միսիս Ֆելդման
2005 հ/ֆ Միսս ԱՄՆ 2005 Miss USA 2005
2006 ֆ Պահեստային խաղացողներ The Benchwarmers Լիզ
2007 ս Հորդանի հետաքննություն Crossing Jordan Դելինդա Դելայլ
2008 ս Atom TV
2008 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live աղջիկ գիշերային ակումբից
2008 ֆ Միշտ ասա «Այո» Yes Man Ստեֆանի
2009 ֆ Fired Up! Դիորա
2009 ֆ Վարդագույն պանտերա 2 The Pink Panther 2 Մարգարիտա
2009 վ Lashisse
2009 վ Molly Sims Dramatic Acting Reel
2010 ֆ Վեներան և Վեգասը Venus & Vegas Էնջի
2010 ս Naughty But Nice with Rob Shuter
2013 ս Քերրիի օրագրերը The Carrie Diaries Վիկկի/միսսիս Դոնովան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Մոլլի Սիմս web.archive.org կայքում
  3. https://www.mollysims.com/blog/2016/01/21/throwbackthursday-my-days-as-a-sorority-girl/
  4. Molly Sims Marries Scott Stuber
  5. «Molly Sims Welcomes Son». People. 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  6. «Molly Sims Welcomes Daughter Scarlett May». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլլի Սիմս» հոդվածին։