Jump to content

Մոլի Շտայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլի Շտայմեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1897(1897-11-21)[1]
ԾննդավայրԴունաևցի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1980(1980-07-23)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԿուերնավակա, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և առանց քաղաքացիության
Մայրենի լեզուիդիշ
Մասնագիտությունգրող, հակապատերազմային ակտիվիստ, լուսանկարիչ և անարխիստ
 Mollie Steimer Վիքիպահեստում

Մոլի Շտայմեր (ուկրաիներեն՝ Моллі Штаймер, նոյեմբերի 21, 1897(1897-11-21)[1], Դունաևցի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1980(1980-07-23)[1], Կուերնավակա, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ուկրաինացի անարխիստ ակտիվիստ։

1913 թվականին բնակություն հաստատելով Նյու Յորքում՝ նա անմիջապես միացել է տեղի անարխիստական շարժմանը և ներգրավվել է Abrams v. United States գործին։ Մեղադրվելով իշխանության դեմ ըմբոստության (սեդիցիայի) մեջ՝ նա ի վերջո արտաքսվել է Խորհրդային Ռուսաստան։ Այնտեղ նա հանդիպել է իր կյանքի զուգընկեր Սենյա Ֆլեշինին և սկսել է պայքարել երկրի անարխիստ քաղբանտարկյալների իրավունքների համար։ Իրենց ծավալած գործունեության համար ամուսինները կրկին արտաքսվել են՝ այս անգամ դեպի Արևմտյան Եվրոպա, որտեղ շարունակել են օժանդակել աքսորյալներին ու քաղբանտարկյալներին և մասնակցել են միջազգային անարխիստական շարժման քննարկումներին։

Եվրոպայում նացիզմի վերելքից հետո Սթայմերն ու Ֆլեշինը փախել են Մեքսիկա, որտեղ էլ անցկացրել են կյանքի մնացած մասը՝ աշխատելով որպես լուսանկարիչներ։

Վաղ տարիներ և ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլի Շտայմերը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 21-ին Դունաևցի գյուղում՝ Ռուսական կայսրության հարավարևմտյան հատվածում[2]։ Երբ նա 15 տարեկան էր, ընտանիքի հետ ներգաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հաստատվելով Նյու Յորքի մի գետտոյում և սկսելով աշխատել հագուստի արտադրման գործարանում[3]։

Այդ շրջանում նա սկսել է կարդալ ռադիկալ քաղաքական գրականություն, ինչպիսիք են Ավգուստ Բեբելի «Կանայք և սոցիալիզմը» և Սերգեյ Ստեպնյակ-Կրավչինսկու «Հատակագծային Ռուսաստան» գրքերը[2]։

1917 թվականին ռուսական հեղափոխության բռնկման պահին Շտայմերը հակում էր ցույց տալիս անարխիզմի հանդեպ՝ ոգեշնչվելով ռուս անարխիստներ Միխայիլ Բակունինի, Պյոտր Կրոպոտկինի և Էմմա Գոլդմանի աշխատանքներից[4]։ Այլ հրեա անարխիստների հետ միասին Շտայմերը նպաստել է Der Shturm («Փոթորիկ») անվամբ գաղտնի կոլեկտիվի ստեղծմանը, որը հրատարակում էր արմատական աշխատանքներ իդիշ լեզվով։ Ներքին տարաձայնություններից հետո՝ 1918 թվականի հունվարին, խումբը վերակազմավորվել և սկսել էր հրատարակել նոր ամսաթերթ՝ Frayhayt («Ազատություն»), որտեղ տպագրվում էին հրեա ռադիկալների, օրինակ՝ Գեորգ Բրանդեսի և Մարիա Գոլդսմիթի հոդվածները[5][6]։ Պարբերականի կարգախոսը Հենրի Դեյվիդ Թորոյի մի մեջբերում էր. «Այդ կառավարությունն է լավագույնը, որը բոլորովին չի կառավարում» (իդիշով՝ «Yene regirung iz di beste, velkhe regirt in gantsn nit»)[7]։

Խմբի մի քանի անդամներ, այդ թվում՝ Շտայմերը, միասին ապրում և աշխատում էին Հարլեմի Արևելյան 104-րդ փողոցի վեցսենյականոց բնակարանում[8]։ 1917 թվականի լրտեսության մասին օրենքի կողմից իրականացված քաղաքական բռնաճնշումների և առաջին կարմիր վախին (Առաջին «Կարմիր վախը» Միացյալ Նահանգների 20-րդ դարի սկզբի պատմության մի ժամանակաշրջան էր, որը բնութագրվում էր ծայրահեղ ձախակողմյան շարժումների, այդ թվում՝ բոլշևիզմի և անարխիզմի նկատմամբ տարածված վախով՝ իրական և երևակայական իրադարձությունների պատճառով) նախորդած լարված քաղաքական մթնոլորտի պատճառով կոլեկտիվը ստիպված էր գաղտնի բաշխել Frayhayt-ը[9]։ Այն ներառվել էր ֆեդերալ կառավարության կողմից արգելված թերթերի ցուցակում՝ իր հակապատերազմական և ծայրահեղ ձախ հայացքների պատճառով[10]։

1918 թվականի ամռանը խումբը հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում, երբ սկսել էր տարածել թռուցիկներ, որոնք դատապարտում էին դաշնակիցների միջամտությունը Ռուսական քաղաքացիական պատերազմին և կոչ էին անում սոցիալական հեղափոխության՝ ընդհանուր գործադուլի միջոցով ԱՄՆ-ում[11]։

Ձերբակալություն, դատավարություն և բանտարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտայմերը անձամբ հազարավոր թռուցիկներ է տարածել Նյու Յորքում[12]։ 1918 թվականի օգոստոսի 23-ին նա թռուցիկների օրինակներ է բաժանել այն գործարանի տարածքում, որտեղ աշխատում էր, և դրանց մի մասը նետել է վերևի հարկի պատուհանից դուրս, ինչը գրավել է ոստիկանության ուշադրությունը[13]։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է այն բանից հետո, երբ Frayhayt խմբի ներսում գտնվող տեղեկատուն նրանց տեղեկություն է փոխանցել։

Նրանց բնակարանը ենթարկվել է խուզարկության, իսկ խմբի մի քանի այլ անդամներ նույնպես ձերբակալվել են՝ մեղադրվելով դավադրության մեջ՝ ըստ 1918 թվականի դավադրության մասին օրենքի[14]։

Դատավարության ժամանակ, որը ավելի ուշ հայտնի է դարձել որպես Abrams v. United States գործ, Շտայմերը հանդես է եկել ճառով, որում հայտարարել է[15].

Անարխիզմ ասելով ես հասկանում եմ նոր հասարակական կարգ, որտեղ որևէ խումբ մարդկանց չի իշխի մեկ այլ խմբի հանդեպ։ Անձնական ազատությունը կգերակշռի բառի լիարժեք իմաստով։ Պետք է վերանա մասնավոր սեփականությունը։ Ամեն մարդ պիտի ունենա հավասար հնարավորություն՝ ինքն իրեն լիարժեք զարգացնելու թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումներով։ Մենք այլևս ստիպված չենք լինի պայքարել մեր ամենօրյա գոյության համար՝ ինչպես անում ենք հիմա։ Ոչ ոք չպետք է ապրի ուրիշների աշխատանքի հաշվին։ Ամեն մարդ պիտի արտադրի այնքան, որքան կարող է, և վայելի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է՝ ստանալ ըստ անհրաժեշտության։ Փողի ձգտելու փոխարեն մենք կձգտենք կրթության, գիտելիքի։ Քանի որ ներկայումս աշխարհի ժողովուրդները բաժանված են տարբեր խմբերի՝ ազգերի անվան տակ, և երբեմն մեկը արհամարհում է մյուսին՝ հաճախ դիտելով որպես մրցակից, մենք՝ աշխարհի աշխատավորներս, պիտի ձգենք մեր ձեռքերը միմյանց դեպի եղբայրական սեր։ Այս գաղափարի իրագործմանն եմ ես նվիրելու իմ ամբողջ էներգիան և, եթե պետք լինի, ապա նաև իմ կյանքը:

1918 թվականի հոկտեմբերի 25-ին Շտայմերը և նրա համախոհները ճանաչվել են մեղավոր։ Շտայմերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 500 դոլար տուգանքի (համարժեք է 10,000 դոլարի 2024 թվականին դրությամբ)[16]։ Ռադիկալների և լիբերալների՝ մասնավորապես Հարվարդի համալսարանի իրավաբանների, այդ թվում՝ Զեքարայա Չեյֆի աջակցությամբ, դատավճիռը բողոքարկվեց, և մեղադրյալները ազատ արձակվեցին գրավի դիմաց[17][18]։ Շտայմերը կրկին վերադարձել էր ակտիվիզմի, որի պատճառով հաջորդ տարվա ընթացքում մի քանի անգամ կրկին ձերբակալվել է[19]։ 1919 թվականի մարտի 11-ին Նյու Յորքի Արևելյան 15-րդ փողոցում գտնվող Ռուս ժողովրդի տան վրա ոստիկանության հարձակման ժամանակ Շտայմերը ձերբակալվել է սադրանք հրահրելու մեղադրանքով և տեղափոխվել է Էլիս Այլենդ[20]։ Միանձնյա խցում պահվելու պայմանների դեմ հացադուլի արդյունքում նա ազատ է արձակվել մինչև արտաքսումը, սակայն իշխանությունները շարունակել են վերահսկել նրան։ Վերադառնալով Նյու Յորք՝ նա հանդիպել է Էմմա Գոլդմանին, ում հետ հաստատել է երկարամյա բարեկամություն[21]։

1919 թվականի հոկտեմբերի 30-ին Շտայմերը կրկին ձերբակալվել և բանտարկվել է Բլեքուելի կղզում։ Վեց ամիս շարունակ նա բանտախցում, ինչի դեմ նա հանդես էր եկել հերթական հացադուլով և հեղափոխական երգեր բարձրաձայն երգելով[22]։ Երբ ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել նրա դատավճիռը, նրա համախոհները հայտնել էին Սթայմերին արտասահման փախչելու պլանի մասին, սակայն նա հրաժարվել էր համագործակցել՝ չցանկանալով անպատվել այն աշխատավորներին, որոնք վճարել էին իր 40,000 դոլար գրավը (համարժեք է 725,000 դոլարի 2024 թվականին)[23]։ 1920 թվականի ապրիլին Շտայմերը տեղափոխվել է Միսսուրի նահանգի Ջեֆերսոն Սիթի, որտեղ մնացել է մեկ ու կես տարի[24]։ Բանտային աշխատանքների շրջանակում նրանից պահանջվում էր օրական պատրաստել 100 բաճկոն։ Այս աշխատանքը նրան դժվար էր տրվում․ նա վնասել էր ձեռքը՝ փորձելով քվոտան իրականացներ, բայց շարունակել էր աշխատել, որպեսզի չստեղծի «նոր հետապնդումներ» իր ընտանիքի նկատմամբ[25]։

Իր ազատազրկման տարիներին Սթայմերի եղբայրը մահացել էր գրիպով հիվանդանալու պատճառով, իսկ նրա հայրը՝ շոկից[26]: Նա փորձում էր աջակցել մորը և ողջ մնացած քույրերին ու եղբայրներին, սակայն նրա՝ ազատ արձակման վերաբերյալ բողոքը մերժվեցլ էր Գերագույն դատարանի կողմից։ Դրա փոխարեն, Աշխատավորների պաշտպանության միությունը նրա անունով ստեղծել էր օգնության ֆոնդ՝ հավաքելով 1000 դոլար նրա ընտանիքի համար[27]։

1920 թվականի օգոստոսի 22-ին՝ հակապատերազմական գործունեության համար իր ձերբակալությունից երկու տարի անց, Շտայմերը նշում էր դաշնակիցների միջամտության դեմ ուղղված միջազգային զանգվածային գործադուլի մասին լուրերը՝ հայտարարելով․ «Վերջապես մեր մեծ հույսը, մեր գեղեցիկ իդեալը՝ միջազգային աշխատավորների համերաշխությունը՝ ի նպաստ մարդկության ապագայի բարօրության, իրականանում է»[28]։ Նա նաև նամակներ էր գրում՝ հետաքրքրվելով իր բանտարկված անարխիստ ընկերների վիճակով, թեև նրանց ազատ արձակման հնարավորության վերաբերյալ անահվատությամբ էր լցված[29]։

Նրա փաստաբանին հաջողվել էր ապահովել Սթայմերի ազատ արձակումը՝ պայմանով, որ նա կաքսորվի երկրից։ Սակայն նա սկզբում հրաժարվել էր ընդունել այդ պայմանը՝ մտահոգված լինելով Միացյալ Նահանգներում պահվող քաղաքական բանտարկյալների ճակատագրով[30]։ Այնուամենայնիվ, երկար համոզելուց համոզելուց հետո նա վերադարձել էր Էլիս կղզի՝ անհամբեր սպասելով Ռուսական հեղափոխությանը մասնակցելու իր հնարավորությանը[31]։

Տեղահանություն և աքսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի նույեմբերի 24-ին Շտայմեր և նրա համախոհները «Estonia» նավով արտաքսվել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն[32]: Երբ նրանք 1921 թվականի դեկտեմբերի 15-ին հասել էին Մոսկվա, պարզվել էր, որ ռուսական անարխիստական շարժումը ամբողջությամբ ճնշվել էր[33]։ Էմմա Գոլդմանը արդեն արտագաղթել էր, Պյոտր Կրոպոտկինը մահացել էր ծերությունից, իսկ Կրոնշտադտի ապստամբությունն ու Մախնովյան շարժումն ընկճվել էին Կարմիր բանակի կողմից, մինչդեռ հարյուրավոր այլ անարխիստներ դեռ պահվում էին Չեկայի բանտերում[34][33]։

Չնայած քաղաքական բռնաճնշման այս մթնոլորտին՝ Շտայմերը նոր բնակություն էր հաստատել Պետրոգրադում, որտեղ ծանոթացել և սիրահարվել էր Սենյա Ֆլեշինին՝ Մախնովյան շարժման վետերանին[35]։ Նրանք միասին ստեղծել էին կազմակերպություն՝ օգնելու Ռուսաստանի քաղաքական բանտարկյալներին, ինչի համար 1922 թվականի նոյեմբերի 1-ին ձերբակալվել էին և դատապարտվել էին աքսորի Սիբիր[36]։ Սակայն հացադուլից հետո՝ նոյեմբերի 18-ին նրանք ազատ են արձակվել՝ պայմանով, որ կմնան Պետրոգրադում և պարբերաբար կզեկուցեն իշխանություններին։ Չնայած այս սահմանափակումներին՝ նրանք շարունակել էին իրենց գործունեությունը և կրկին ձերբակալվել էին 1923 թվականի հուլիսի 9-ին։ Նոր հացադուլի և Պրոֆինտերնի անարխոսինդիկալիստ պատվիրակների կողմից Լև Տրոցկուն ներկայացված բողոքների արդյունքում նրանք կրկին ազատ են արձակվել, սակայն այս անգամ՝ վտարման պայմանով[37]։

Երբ ԱՔԼՈւ-ի (American Civil Liberties Union) հիմնադիր Ռոջեր Նաշ Բոլդուինը լսել էր Սթայմերի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի մասին, նա հայտարարել էր, որ ցնցված է և դատապարտում է երկու կառավարություններին՝ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Խորհրդային Միությանը, և պատրաստ է նրան օգնել իր հնարավորության սահմաններում[38]։

Photograph of Senya Fleshin, Volin and Mollie Steimer together
Մոլի Շտայմերը (աջ) իր զուգընկեր Սենյա Ֆլեշինի (ձախ) և իրենց ընկերոջ՝ Վոլինի (կենտրոնում) հետ

1923 թվականի սեպտեմբերի 27-ին Շտայմերը և Ֆլեշինը աքսորվել էին Գերմանիա[39]: Այստեղ նրանք միացել են Էմմա Գոլդմանին և Ալեքսանդր Բերկմանին Բեռլինում։ Գերմանիայի մայրաքաղաքից Շտայմերը հոդվածներ էր գրում իր ռուսական փորձառության մասին բրիտանական անարխիստական Freedom թերթի համար՝ խստորեն դատապարտելով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ավտորիտարիզմը[40]։

Զույգը շարունակում էր իր աջակցությունը ԽՍՀՄ-ի քաղաքական բանտարկյալներին՝ այս անգամ որպես Աշխատավորների միջազգային ասոցիացիայի անդամներ։ 1924 թվականին նրանք միաել էին իրենց աքսորյալ ընկեր Վոլինին Փարիզ, որտեղ նրանք ստեղծել են փոխօգնության ընկերություն բոլոր երկրներից եկած անարխիստ աքսորյալների համար և մասնակցել են «Պլատֆորմի» շուրջ բանավեճին, որը Շտայմերը քննադատում էր ավտորիտար լինելու համար[41]։

Այս ժամանակահատվածում Շտայմերը հանդիպել է մի շարք հայտնի անարխիստների, ներառյալ Հարրի Քելլին, Ռոուզ Պեսոտային, Ռուդոլֆ Ռոքերին և Միլլի Վիտկոպին, կարճ ժամանակով վերամիավորվել է իր համախոհներ Ջեք և Մերի Աբրամսների հետ, որոնք նույնպես լքել էին Ռուսաստանը՝ հեղափոխությունից հիասթափված լինելու պատճառով[42]։

1929 թվականին ամուսինները կարճ ժամանակով վերադարձել են Բեռլին, որտեղ Ֆլեշինը աշխատել է որպես լուսանկարիչ[43]: Այնուամենայնիվ, 1933 թվականին Ադոլֆ Հիտլերի Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գալուց հետո, նրանք վերադարձել են Փարիզ՝ խուսափելու հակասեմականության աճից[44]։ Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիա ներխուժումից հետո՝ 1940 թվականի մայիսի 18-ին, Շտայմերն ուղարկվել էր համակենտրոնացման ճամբար՝ իր հրեական ծագման և անարխիստական քաղաքական համոզմունքների պատճառով[45][46]։ Նա մնացել է Գյուրսի ճամբարում վեց ամիս՝ մինչև վերջապես ազատ արձակվելը։ Այնուհետև փախել է նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայի հարավ՝ դեպիհամագործակցող Ֆրանսիական պետության վերահսկողության տակ գտնվող տարածք[47]։ Երբ նա Մարսելում կրկին միացել էր Ֆլեշինին, զույգը փախել էր՝ Ատլանտյան օվկիանոսը հատելով և հայտնվելով Մեքսիկայում[46]։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոյում զույգը ղեկավարել է լուսանկարչական մի ստուդիա, մտերմացել է իսպանացի անարխիստ աքսորականների խմբի հետ և նորից միավորվել Ջեք և Մերի Աբրամսների հետ։ 1963 թվականին Շտայմերը և Ֆլեշինը անցել են կենսաթոշակի Կուերնավակայում, որտեղ շարունակել են հետևել միջազգային անարխիստական շարժման զարգացումներին և հյուրընկալել ԱՄՆ-ից եկած հյուրերին։ 1970-ական թվականների վերջին Շտայմերը մի շարք նկարահանող խմբերի հետ հարցազրույցներ է վերցրել Էմմա Գոլդմանի և նրա անարխիստական համոզմունքների մասին, որոնց նա հավատարիմ է մնացել մինչև իր ծերությունը[48]։

Շտայմերը մահացել է սրտային անբավարարությունից իր Կուերնավակայի տանը 1980 թվականի հուլիսի 23-ին՝ 82 տարեկանում[49]։ Ֆլեշինը մահացել է մեկ տարի անց[48]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Avrich, 1988, էջ 214
  3. Avrich 1988, p. 214; Marsh 1981, p. 32; Stone 2004, pp. 138–139.
  4. Avrich 1988, pp. 214–215; Marsh 1981, p. 32; Stone 2004, pp. 138–139.
  5. Avrich 1988, pp. 214–215; Stone 2004, p. 139; Szajkowski 1971, pp. 13–14.
  6. Avrich, 1988, էջեր 214–215
  7. Avrich 1988, pp. 214–215; Stone 2004, p. 139.
  8. Avrich 1988, p. 215; Stone 2004, p. 139; Szajkowski 1971, p. 14.
  9. Avrich 1988, p. 215; Stone 2004, p. 139.
  10. Avrich, 1988, էջ 215
  11. Avrich 1988, pp. 215–216; Marsh 1981, p. 32; Stone 2004, p. 139; Szajkowski 1971, pp. 6–9.
  12. Avrich 1988, p. 216; Szajkowski 1971, p. 12.
  13. Avrich 1988, p. 216; Stone 2004, p. 139.
  14. Avrich 1988, p. 216; Stone 2004, p. 139; Szajkowski 1971, pp. 9–10.
  15. Avrich, 1988, էջեր 216–218
  16. Avrich 1988, p. 218; Stone 2004, p. 139; Szajkowski 1971, p. 13.
  17. Avrich, 1988, էջեր 218–219
  18. Avrich 1988, pp. 218–219; Stone 2004, p. 232; Szajkowski 1971, p. 13.
  19. Avrich 1988, p. 219; Stone 2004, p. 232.
  20. Avrich, 1988, էջ 219
  21. Avrich, 1988, էջեր 219–220
  22. Avrich 1988, p. 220; Stone 2004, pp. 232–233.
  23. Avrich, 1988, էջ 220
  24. Avrich 1988, pp. 220–221; Stone 2004, p. 233.
  25. Szajkowski, 1971, էջեր 16–17
  26. Avrich 1988, pp. 220–221; Szajkowski 1971, p. 17.
  27. Szajkowski, 1971, էջ 17
  28. Szajkowski, 1971, էջ 16
  29. Szajkowski, 1971, էջեր 17–18
  30. Avrich 1988, p. 221; Marsh 1981, pp. 32–38; Szajkowski 1971, pp. 23–27.
  31. Avrich 1988, pp. 221–222; Szajkowski 1971, pp. 27–28.
  32. Avrich 1988, p. 222; Szajkowski 1971, pp. 29–30.
  33. 33,0 33,1 Avrich, 1988, էջ 222
  34. Avrich 1988, p. 222; Marsh 1981, p. 38; Szajkowski 1971, p. 30.
  35. Avrich 1988, pp. 222–223; Marsh 1981, p. 38; Stone 2004, p. 233.
  36. Avrich 1988, p. 223; Marsh 1981, p. 38; Stone 2004, p. 233; Szajkowski 1971, p. 31.
  37. Avrich 1988, p. 223; Szajkowski 1971, p. 31.
  38. Szajkowski, 1971, էջ 32
  39. Avrich 1988, pp. 223–224; Stone 2004, p. 233.
  40. Avrich, 1988, էջեր 223–224
  41. Avrich, 1988, էջ 224
  42. Avrich, 1988, էջ 225
  43. Avrich, 1988, էջեր 224–225
  44. Avrich 1988, pp. 224–225; Marsh 1981, p. 38; Stone 2004, p. 233.
  45. Avrich 1988, pp. 225–226; Marsh 1981, p. 38.
  46. 46,0 46,1 Avrich 1988, pp. 225–226; Marsh 1981, p. 38; Stone 2004, p. 233.
  47. Marsh 1981, p. 38; Polenberg 1999, p. 361.
  48. 48,0 48,1 Avrich, 1988, էջ 226
  49. Avrich 1988, p. 214; Stone 2004, p. 233.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլի Շտայմեր» հոդվածին։