Մոլասորգո
Մոլասորգո | |
![]() Մոլասորգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Կորեկայիններ (Panicoideae) |
Տրիբա | Andropogoneae |
Ենթատրիբա | Andropogoninae |
Ցեղ | Սորգո (Sorghum) |
Տեսակ | Մոլասորգո (S. halepense) |
Միջազգային անվանում | |
Sorghum halepense |
Մոլոսորգո, ղանղուրդան, Ջոնսոնի խոտ, բարի լույս (անգլ.՝ Sorghum halepense), դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, մոլախոտ։
1-2 մ ցողունի բարձրությամբ բույս է, որի ծաղկաբույլը հուրան է։ Կոճղարմատները հատվածավոր են, հաստ միջհանգույցներով և հանգույցներով։ Դրանց հիմնական զանգվածը տարածվում է մինչև 20 սմ, առանձին արմատները թափանցում են մինչև 60-80 սմ։ Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով, մասամբ՝ սերմերով։ Տարածված է միջերկրածովյան երկրներից մինչև Հնդկաստան և Չինաստան։ Հանդիպում է նաև Ղրիմում, Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ինչպես նաև Զանգեզուրի և Վայքի ցածրադիր գոտիների ջրովի հողերում։ Աղբոտում է առավելապես շարահերկ (խորդենի, բամբակ, կենաֆ), բոստանաբանջարանոցային կուլտուրաների ցանքերը, խաղողի այգիները։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
150 սմ բարձրությամբ, մերկ, ուղղաձիգ և հարթ ցողունով, գծային-նշտարաձև տերևներով, թունավոր, բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները հավաքված են երկար հուրաններում[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է ցանքսերում։ Հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են սերմերի և արմատների թուրմը։ Կոճղարմատները պարունակում են շաքարներ, օսլա, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ և այլն։ Սորգոն հայտնի տեխնիկական, պարենային կերաբույս է և անասնակեր։ Բույսի արմատների և կոճղարմատների ջրային թուրմն օգտագործում են նևրալգիայի և ռևմատիզմի բուժման համար։ Բուժական նպատակով այժմ գրեթե չի գործածվում[1]։
Պայքարի ագրոտեխնիկական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ամառային խորը վար
- շարահերկ կուլտուրաների խորը և հաճախակի կուլտիվացում
- քաղհան-կուլտիվացման ժամկետների ճիշտ ընտրություն
- առվույտի վաղ հունձ (ընկճում և ոչնչացնում է Մոլոսարգոն)
- ցրտավար (27—30 սմ)
- առուների եզրերի բույսերի մշտական հունձ
Պայքարի քիմիական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- հերբիցիդների կիրառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 674)։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|