Մոզլիի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Մոզլի

Մոզլիի օրենքը կապ է հաստատում քիմիական տարրի ռենտգենյան բնութագրական ճառագայթման սպեկտրալ գծերի հաճախականության և ճառագայթող տարրի Z կարգաթվի միջև։ Փորձնական ճանապարհով հայտնաբերել է անգլիացի ֆիզիկոս Հենրի Մոզլին (1887—1915) 1913 թվականինին։ Ըստ Մոզլիի օրենքի՝ համապատասխան բնութագրական գծի հաճախականության քառակուսի արմատը գծային ֆունկցիա է Z-ից, այսինքն՝ յ/ v-ի (կամ V Vx-ի, X-ն ալիքի երկարությունն է) կախումը Z-ից պատկերվում է ուղիղ գծով։ Այս օրենքից հետևում է, որ Z-ի աճին զուգընթաց, ռենտգենյան ճառագայթման բնութագրական սպեկտրը շեղվում է դեպի փոքր երկարության ալիքների կողմը։ Հետագայում, ավելի ճշգրիտ փորձերն ի հայտ բերեցին որոշ շեղումներ գծային կախումից, որոնք դրսևորվում են M, N և Օ թաղանթների համար։ Մոզլիի օրենքը հնարավորություն է տալիս որոշել միջուկի լիցքը, եթե չափված է բնութագրական ռենտգենյան ճառագայթման ալիքի երկարությունը(հաճախականությունը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 672 CC BY-SA icon 80x15.png