Մոդ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոդ Ադամս
Maud Adams.jpg
Ծնվել էփետրվարի 12, 1945(1945-02-12)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԼուելո, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Մոդ Ադամս (շվեդ.՝ Maud Adams, փետրվարի 12, 1945(1945-02-12)[1], Լուելո, Շվեդիա), շվեդ դերասանուհի։ Հայնտի է նրանով, ով երկակի անգամ խաղացել է Ջեյմս Բոնդի աղջկա դերը «Ոսկե ատրճանակով մարդը» (1974) և «Ութոտնուկը» (1983) ֆիլմերում։ Հայտնվել է նաև «Հայացք սպանությանը» ֆիլմի էպիզոդներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդ Ադամսը ծնվել է 1945 թվականի փետրվարի 12-ին Գուստավ և Տիրա Վիկստրեմների ընտանիքում։ Մայրը եղել է հարկային տեսուչ, իսկ հայրը՝ ֆինանսային քննիչ։ 1963 թվականին նրա նկարը ուղարկել են գեղեցկության մրցույթի, որն անցկացնում էր «Ալլերս» ամսագիրը։ Ադամսը հաղթում է այդ մրցույթում և սկսում է իր մոդելի կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը սկսել է իր աշխատանքը «Ֆորդ» մոդելային գործակալությունում, տեղափոխվել է Փարիզ, իսկ հետո Նյու Յորք: Այդ ժամանակ նա համարվում էր ամենաբարձր վարձատրվող և պահանջված մոդելը աշխարհում։ Դերասանի կարիերան նրա համար սկսվել է 1970 թվականին «Տղաները խմբում» ֆիլմից, որտեղ նա խաղում էր մոդելի դեր։ Նա մասնակցել է այլ հեռուստասերիալներում և ֆիլմերում, ինչպիսիք են «Ջեյնը և կորած քաղաք», «Նինա Շերոյի գաղտնի մահը» և այլն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ամուսնացել է լուսանկարիչ Ռոյ Ադամսի հետ, սակայն 1975 թվականին նրանք ամուսնալուծվեցվել են։ 1999 թվականի մայիսի 23-ին նա ամուսնանում է երկրորդ անգամ, դատավոր Չառլզ Ռումինի հետ։ Երեխաններ չունեն։ Տնօրինում է կալիֆոռնիական կոսմետիկական կազմակերպությունը՝ «Scandinavian Biocosmetics, LLC»[2]: Կարողանում է խոսել շվեդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իտալերեն[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974The Man with the Golden Gun
  • 1975Rollerball
  • 1979Laura
  • 1981Tattoo
  • 1983Octopussy
  • 1983 - 1984Emerald Point N.A.S.
  • 1987Jane and the Lost City
  • 1988Deadly Intent
  • 1988La mort mystérieuse de Nina Chéreau
  • 1989The Kill Reflex
  • 1989Intimate Power կամ The Favorite
  • 1990Silent Night, Deadly Night 4: Initiation

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]