Մոգերի երկրպագությունը (նկար, Ստեֆանո դա Վերոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մոգերի երկրպագությունը
Stefano da verona, adorazione dei magi, 1435, 47x72 cm, milano, pinacoteca di brera.jpg
տեսակգեղանկար
նկարիչՍտեֆանո դա Վերոնա
տարի1434
բարձրություն72 սանտիմետր
լայնություն47 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա և փայտե տախտակ
գտնվում էԲրերա պատկերասրահ
հավաքածուԲրերա պատկերասրահ
հիմնական թեմաՄոգերի երկրպագություն
https://pinacotecabrera.org/en/collezione-online/opere/adoration-of-the-magi-d կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Adoration of the Magi by Stefano da Verona (Pinacoteca di Brera, Milan) Վիքիպահեստում

«Մոգերի երկրպագությունը» (իտալերեն՝ Adorazione dei Magi), իտալացի նկարիչ Ստեֆանո դա Վերոնայի 1434 թվականին ստեղծած կտավը, որը գտնում է Իտալիայի Միլան քաղաքի Բրերա պատկերասրահում (հավաքածուում ներառված է 1818 թվականից)[1]։

Կտավը ստորագրված է (Stefanus) և թվագրված, թեև որոշ գիտնականներ վիճարկում են այն։ Ջորջո Վազարին իր «Կյանքի նկարագրություններում» նշում է, որ նկարիչը կտավը ստեղծել է Վերոնա վերադառնալու (1425) և իր մահվան (1438) միջև ընկած ժամանակահատվածում։

19-րդ դարում կտավը պատկանել է Վերոնայի Օտտոլինի ընտանիքին, որն այն հանձնել է Դոմենիկո Բիազոլին։ Վերջինս 1818 թվականին կտավը վաճառել է Բրերա պատկերասրահին`որպես Ստեֆանո Ֆիորենտինոյի ստեղծագործություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարանը, որն ընդհանուր մանրամասներ ունի Ջենտիլե դա Ֆաբրիանոյի Մոգերի երկրպագությունը (1423) կտավի հետ, ստեղծված է երկու պլանով։ Ներքևի հատվածում մոգերն են ու նրանց երկրպագությունը մանկանն ու աստվածամորը, վերևի հատվածում հովիվների խմբերի տարբեր տեսարաններ են, մոգերի ժամանումը գիսաստղի ուղեկցությամբ և երթի վերջին մասը շների և ուղտերի ուղեկցությամբ։

Առաջին պլանում պատկերված է տիրամայրը՝ մանուկ Քրիստոսը ծնկներին նստած հյուղակում, որտեղ կենդանիներն են։ Երեք մոգերը տարբեր դիրքերով են. նրանցից ավագը հանել է թագը և ծնկի իջել. նա մանկանն է նվիրաբերում մշակված ոսկե առարկա, որն իր ձեռքերը ձգել է ընդունելու և օրհնելու նրան։ Մյուս մոգը իջեցնում է թագը, իսկ ձեռքին ոսկեզօծ գոհարատուփն է, ամենակրտսեր մոգը տեսարանին հետևում է թիկունքից։ Առաջին շարքում լուսապսակներով մանկան հետևում կանգնած են սուրբ Հովսեփն ու սուրբ Աննան։ Մոգերի սպասավորների շարքում կան տարբեր ռասաներ՝ մոնղոլներից մինչև մավրեր։

Թափորի մասնակիցների հարուստ զենք ու զրահը և արտասովոր գլխարկները հիշեցնում են համանման տարրեր Պիզանելլոյի աշխատանքից, որը Ստեֆանո դա Վերոնայի ընկերն էր և ոգեշնչված էր 1431 թվականի Բազելի ժողովի ժամանակ բյուզանդական պալատի զգեստներով։ Խրճիթի գագաթին կանգնած սիրամարգը հարության և անմահության վաղ քրիստոնեական խորհրդանիշ է հռոմեական ժամանակներից։ Մանուշակագույնը խորհրդանշում է Քրիստոսի խոնարհությունը, կարմիր գույնը՝ կիրքը։

Նկարչի ոսկե տառերով ստորագրությունը գտնվում է կտավի ներքևի հատվածի կենտրոնում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999.
  • AA.VV., Brera, guida alla pinacoteca, Electa, Milano. 2004 ISBN 978-88-370-2835-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zuffi, Stefano (2004). Il Quattrocento. Milan: Electa.