Մոգադիշոյի համալսարան
Մոգադիշոյի համալսարան جامعة مقديشو | |
|---|---|
| Տեսակ | համալսարան |
| Հիմնադրված է | 1997 թվական |
| Տիպ | համալսարան |
| Ռեկտոր | Ալի Շեյխ Ահմեդ |
| Անդամակցություն | Somali Research and Education Network?[1] և Association of African Universities?[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մոգադիշո |
| Կայք | Պաշտոնական կայք |
| 2°06′37″N 45°20′24″E / 2.1104°N 45.33988°E | |
Մոգադիշոյի համալսարան (արաբ․՝ جامعة مقديشو), բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը գտնվում է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում։
Ըստ 2012 թվականի տվյալների, Մոգադիշոյի համալսարանը համարվում է Աֆրիկայի 40 լավագույն համալսարաններից մեկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմալիիում ոչ կառավարական կրթական հաստատություն բացելու գաղափարը եղել է դեռևս 1993 թվականից։ Կարծիքների հիման վրա սկսվեց շինարարությունը և հինգ տարի հետո տեղի ունեցավ համալսարանի բացման միջոցառումը։
Համալսարանը բացվեց 1997 թվականի սեպտեմբերի 22-ին, որպես ոչ կառավարական և շահույթ չհետապնդող բարձրագույն ուսումնական հաստատություն։
Համալսարանը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի և համալսարանի կոլեգիալ կառավարման խորհրդի կողմից։ Համալսարանը գտնվում է Մոգադիշոյի ծայրամասում։
Համալսարանի նախագահը և գլխավոր ռեկտորը ազգությամբ արաբ Ալի Շեյխ Ահմեդն է։ Համալսարանի ստեղծմանը մեծապես հովանավորել է Սաուդյան Արաբիայում գործող Իսլամական զարգացման բանկը։
2004 թվականի սեպտեմբերի 21-ին Մոգադիշոյի համալսարանի ներկայացուցիչ Ֆաթուդդին Մոհամեդը ներկայացրել է համալսարանը Աֆրիկայի երկրների երկրորդ գիտակրթական վեհոժողովում, որը անց է կացվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգադիշոյի համալսարան» հոդվածին։ |
| ||||||