Մոբիլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրցամաքների տեղաշարժն ըստ գերմանացի երկրաֆիզիկոս Ալֆրեդ Վեգեների

Մոբիլիզմ (լատին․՝ mobilis — շարժուն), հիպոթեզ, որը ենթադրում է երկրակեղևի (լիթոսֆերայի) մայրցամաքային խոշոր բեկորների հորիզոնական զգալի (մինչև մի քանի հզ․ կմ) տեղաշարժերը միմյանց և բևեռների նկատմամբ՝ երկրաբանական ժամանակի ընթացքում։ Մոբիլիզմը հակադրվում է ֆիքսիզմին (հիպոթեզ, որը ժխտում է այդպիսի տեղաշարժերը և երկրակեղևի զարգացումը հիմնականում պայմանավորում ուղղաձիգ շարժումներով)։ Մայր ցամաքների տեղաշարժման մասին ենթադրություններ արվել են տակավին XIX դարում, սակայն մոբիլիզմի գիտականորեն մշակված հիպոթեզը առաջին անգամ ձևակերպել է գերմանացի երկրաֆիզիկոս Ալֆրեդ Վեգեները (մայր ցամաքների դրեյֆի տեսություն)։ Մոբիլիզմի ժամանակակից տարբերակը՝ «նոր գլոբալ տեկտոնիկան» (կամ սալերի տեկտոնիկան), գլխավորապես հիմնված է օվկիանոսների հատակի ռելիեֆի և մագնիսական դաշտերի ուսումնասիրության, ինչպես նաև հնէամագնիսականության տվյալների վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 661