Մոասիր
Մոասիր պորտ.՝ Moacir Rodrigues Santos | |||
|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1970[1] | ||
| Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
| Մահվան ամսաթիվ | հուլիսի 20, 2024[2] (54 տարեկան) | ||
| Մահվան վայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա | ||
| Հասակ | 185 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մոասիր Ռոդրիգուս դոս Սանթոս (պորտ.՝ Moacir Rodrigues dos Santos, մարտի 21, 1970[1], Սան Պաուլո, Բրազիլիա - հուլիսի 20, 2024[2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա)[3]), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[4]։ Նա խաղացել է Բրազիլիայի մի քանի ակումբներում, Իսպանիայում և Ճապոնիայում, ինչպես նաև մասնակցել է 1989 թվականի Մ20 ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոասիրը ծնվել է 1970 թվականին՝ Ալֆեու Ռոդրիգես Սանթոսի և Մարիա Լյուսիա դոս Սանթոսի ընտանիքում[5]։ Նա իր կարիերան սկսել է 1986 թվականին, Սանտա Թերեզայում՝ «Բելու Օրիզոնտեի» սիրողական ակումբում։ Հաջորդ տարի նա ընդգրկվել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբի պատանեկան կազմում։ 1988 թվականին նա հրավիրվել է Բրազիլիայի սիրողական հավաքական։ Նա խաղացել է Նոր Զելանդիայում կայացած մրցաշարում և Արգենտինայում եղել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։ 1988-1992 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ» ակումբում և 183 խաղում դարձել 21 գոլի հեղինակ։ 1993 թվականին նա տեղափոխվել է բրազիլական «Կորինթիանս», որտեղ անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 1993–1994 թվականներին ֆուտբոլիստը նորից հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում», որտեղ 15 խաղում խփել է 5 գոլ։ 1994-1996 թվականիններին բրազիլացի լեգեոները 34 խաղ է անցկացրել իսպանական մեկ այլ ակումբում՝ «Սևիլյայում» և խփել 2 գոլ։ 1996 թվականին նա տեղափոխվել է հայրենի «Ինտերնասիոնալ» ակումբ, նույն թվականին՝ նորից՝ «Ատլետիկո Մադրիդ»։
Հետագայում նա հանդես է եկել «Ֆլամենգոյում», «Պորտուգեզա Դեսպորտսում», «Տոկիո Վերդիում», «Իտուանոյում», «Ուբերաբայում»։
1990–1991 թվականներին Մոասիրը 6 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ։
Մոասիրը մահացել է 2024 թվականի հուլիսի 20-ին, 54 տարեկան հասակում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Muere el ex jugador del Sevilla Moacir a los 54 años de edad — Diario de Sevilla de Comercio, Artes y Literatura, 2024.
- ↑ «Ex-volante Moacir, de Atlético-MG e Corinthians, morre aos 54 anos». UOL (բրազիլական պորտուգալերեն). 2024-07-20.
{{cite web}}: Unknown parameter|acessodata=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Que fim levou? MOACIR... Ex-volante do Atlético-MG e Corinthians».
{{cite web}}: Unknown parameter|acessodata=ignored (|access-date=suggested) (օգնություն); Unknown parameter|publicado=ignored (օգնություն) - ↑ Moacir
- ↑ «Moacir, ex-volante do Atlético-MG, morre aos 54 anos». Ge Globo. Վերցված է 2024 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- MOACIR Rodrigues Santos
- Moacir
- Профіль гравця на сайті worldfootball.net
- Профіль гравця на сайті sambafoot.com
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Սան Պաուլու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 2024 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մինեյրոյի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ինտերնասիոնալի ֆուտբոլիստներ
- Իտուանոյի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Պորտուգեզա Դեսպորտոսի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ֆլամենգոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ