Մշենի (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշենի (այլ կիրառումներ)
Գյուղ
Մշենի
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես2236,6 կմ²
Բնակչություն92 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մշենի (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մշենի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 82 կմ հեռավորության վրա։

Համայնքում ընդգրկված է Արվական գյուղը։ Արվական գյուղում բնակվում է 61 մարդ, կա 16 տնտեսություն։

Միշնի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 2236,6 հա տարածք, որից 769,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 1331,8 հա անտառային հողեր։ Մշենի համայնքի սահմանային գոտով հոսում է Ղոչազսու գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մշենի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 92 մարդ, կար 27 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 83 87 78

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձանն է՝ ամրոց (մ.թ.ա. 2-1 հազ.)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էին 23 աշակերտներ, Արվական գյուղի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 825
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 368 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.