Մշակույթի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մշակույթի աշխարհագրություն, հասարակական աշխարհագրության ենթահամակարգի բաղադրիչներից։ Չնայած այժմ նրա՝ իբրև գիտության ինքնուրույն ճյուղի գոյությունը կասկածի տակ չի առնվում, սակայն դեռևս չկա միասնական կարծիք նրա սահմանների և կոնկրետ խնդիրների մասին[1]։ Մշակույթի աշխարհագրությունը համարվում է սահմանային գիտական ճյուղ մշակութաբանության և աշխարհագրության միջև։ Հստակ տրված չէ գիտական այս ճյուղի հետազոտության կոնկրետ օբյեկտի և բովանդակության հարցը[2]։

Մշակույթի աշխարհագրությունը մշակույթի և նրա բաղադրիչների տարածքային տարբերակման և տարածքային կազմակերպման, փոխադարձ կապերի և միջավայրի հետ հոխազդեցությունների մասին գիտություն է։

Ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալիզացիան Ջակարտայում

Մշակույթի աշխարհագրությունն ունի երկու բաղադրիչ՝ կոմպոնետնային, որի հիմքում ընկած է գործունեության բնագավառը և ռեգիոնալ, որի հիմքում պետությունների, տարածաշրջանների, մշակութային և քաղաքակրթական տարածքային միավորներն են։

Կոմպոնենտային ճյուղի առավել հարուստ ենթաճյուղերից է կրոնի աշխարհագրությունը, որի հետազոտության օբյեկտը կրոնն է, իսկ առարկան՝ դրա տարածական տեղաբաշխումը, տեղական առանձնահատկությունները, կապը էթնիկական, բնական, տնտեսական, սոցիալական պայմանների հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jordan-Bychkov, Terry G., Domosh, Mona, Rowntree, Lester (1994)։ The human mosaic: a thematic introduction to cultural geography։ New York: HarperCollinsCollegePublishers։ ISBN 978-0-06-500731-2 
  2. Լեմվել Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ։ Դասագիրք բուհերի աշխարհագրական մասնագիտությունների համար, Երևան, 2004թ, 186-րդ էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]