Մշակութային շոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային շոկը հոգեբանական և ֆիզիկական դիսկոմֆորտի վիճակ է և հոգեբանական երևույթների համակցություն, որն ի հայտ է գալիս արտերկիր տեղափոխվելիս, այլ մշակույթի հետ առնչվելիս, անծանոթ վայրերում հայտնվելուց, և իհարկե բոլոր երեքը միասին վերցրած։ Մշակութային շոկին առնչվում է անհատը կամ անհատների խումբը այն ժամանակ, երբ հայտնվում է բոլորովին անծանոթ մի միջավայրում, որտեղ ամեն ինչ նոր է, թե' լեզուն, թե' մարդկանց վարվելաձևը, թե՛ կրոնը, թե՛ սովորույթներն ու ավանդույթները, և թե՛ ապրելակերպը ընդհանուր առմամբ։ Նոր միջավայրին ընտելանալը կարող է հեշտ լինել, և երբեմն էլ զվարճալի, սակայն կարող է անցնել նյարդային միջավայրում շատ բարդույդներ ի հայտ բերելով։ Հնարավոր է նաև, որ այն պարզապես շփոթացնի մարդուն։ Մշակութային շոկը բաղկացած է երեք փուլից

  1. Մեղրամսային փուլ՝ տևում է մոտ մի քանի ամիս։ Որի ընթացքում էլ բոլոր նոր բաները երևում են դրական լույսի ներքո, նոր մշակույթը գրավիչ է և հետաքրքիր։
  2. Դիսինտեգրացիայի փուլ՝ այստեղ սկսվում է դեպրեսիան, նոր միջավայրը սկսում են տեսնել բացասական լույսի ներքո, սկսում են իրենց օտար զգալ տվյալ միջավայրում, եթե լեզվին էլ չեն տիրապետում, լեզուն սկսում է նյարդայնացնել, սկսում են կարոտել իրենց երկիրը։
  3. Հարմարման փուլ - սկսվում է նոր միջավայր տեղափոխվելուց մեկ-երկու տարի անց, կյանքը նորմալ հունի մեջ է մտնում, անձը հարմարվում է նոր միջավայրին ու մշակույթին, ձևավորում առօրյա կյանք, ձեռք բերում մշտական ընկերներ։

Սակայն Հարմարման փուլում երեք տեսակի երևույթ կարող է տեղի ունենալ.

  1. Ասիմիլյացիա - անձը թողնում է իր սեփական մշակույթի բոլոր բաղադրիչները, ձուլվում նոր մշակույթին։
  2. Գետոյացում - էդպես էլ անձը չի կարողանում հարմարվել նոր մշակույթի հետ, օտար երկրում շփվում է միայն իր ազգի ներկայացուցիչների հետ։
  3. Ինտեգրացիա առանց ասիմիլյացիայի - երբ անձը հարմարվում է նոր մշակույթին, բայց պահպանում է նաև իր սեփական ազգային մշակութային տարրերը։

Մշակութային շոկի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է քնել բավարար չափով, օրը անցկացնել ակտիվ ապրելակերպով և երեկոյան ժամանակ գտնենլ հանգիստ վայելելու համար։ Երբեմն փոփոխություններին հարմարվելուց հետո հայրենիք վերադառնալուց հետո հնարավոր է չակնկալված դժվարությունների հանդիպել. այդ երևույթը կոչվում է հակադարձ մշակութային շոկ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]