Մյուֆիդե Քադրի
| Ծնվել է | 1890[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | 1912 կամ 1911[2] |
| Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի և նկարչության ուսուցիչ |
Մյուֆիդե հանըմ Քադրի (թուրքերեն՝ Müfide hanım Kadri, 1890[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1912 կամ 1911[2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), թուրք նկարչուհի և կոմպոզիտոր, Թուրքիայի առաջին նկարչուհիներից մեկը։ Քարդին առաջին կինն է, որը Օսմանյան կայսրությունում եղել է պրոֆեսիոնալ նկարչության ուսուցչուհի։ Նա հիմնականում մարդկային կյանքի դրվագներ է պատկերել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուֆիդեն դեռ մանուկ հասակում կորցրել է մորը։ Նրան որդեգրել է իր հեռավոր բարեկամ Քադրի բեյը, ով երեխա չի ունեցել[3]։ Նա տանը պարապել է կրկնուսույցների հետ, ովքեր բացահայտել են աղջկա նկարչական տաղանդը։

Նա սկսել է զբաղվել նկարչությամբ 10 տարեկանից սկսած և վարպետության դասեր է առել Օսման Համդի Բեյից[4]։ Այնուհետև դասեր է առել Սալվատորե Վալերիից (1856—1946), ով «Սանայե Նեֆիսե Մեքթեբի» արվեստների դպրոցի պրոֆեսոր էր։ Նա սովորել է նվագել ֆորտեպիանո, ջութակ և երաժշտական ավանդական գործիքներ, այնպիսիք ինչպիսիք են ուդը և քամանչան[5]։
Համդի բեյի պնդմամբ, նա իր նկարներից մի քանիսը ուղարկել է Մյունխեն, որտեղ նկարները արժանացել են ոսկե մեդալների[4]։ Շուտով երբ նա նշանակվեց Ստամբուլի աղջիկների երաժշտական դպրոցի ուսուցչուհի, Քադրիին առաջարկեցին զբաղեցնել նաև արվեստների և ասեղնագործության ուսուցչուհու հաստիքը։ Ադիլե սուլթանի պալատում նա նկարչության դասեր է տվել Աբդուլ Համիդ II սուլթանի դստերը[5]։ Այդ ընթացքում նա գրել է նաև երաժշտություններ՝ տարբեր ստեղծագործությունների համար։
1921 թվականին Մյուֆիդե Քադրիի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ։ Հիվանդությունը ախտորոշվել է շատ ուշ, ինչի արդյունքում հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Մահացել է 1922 թվականին։ Մահվանից հետո Քադրիի 40 նկարները հատկացվել են «Նկարիչների օսմանյան միությանը»[5]։
Ընտրյալ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրք կարդացող կինը
- Ուդ նվագող կինը
- Աղոթող աղջիկը
- Սիրեցյալները լողափում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://dergipark.org.tr/tr/download/article-file/1227912
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1240444222 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Brief biography Արխիվացված 2015-08-23 Wayback Machine @ Sanal Müze «Retrospektif».
- 1 2 Biographical notes Արխիվացված 2015-11-13 Wayback Machine @ Forum Gerçek.
- 1 2 3 Curriculum Vitae Արխիվացված 2017-04-09 Wayback Machine @ the İstanbul Kadın Müzesi.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուֆիդե Քադրի» հոդվածին։ |
- 1890 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- 1912 մահեր
- 1911 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Թուրք նկարիչներ
- Թուրք կոմպոզիտորներ
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Օսմանյան կայսրության անձինք
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Կին արվեստագետներ
- Տուբերկուլոզից մահացածներ