Մյուֆիդե Իլհան
Մյուֆիդե Իլհան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և մանկավարժ |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1911 |
Ծննդավայր | Բեյքոզ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 2, 1996 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մյուֆիդե Իլհան (թուրքերեն՝ Müfide İlhan, փետրվարի 11, 1911, Բեյքոզ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 2, 1996, Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք մանկավարժ և պետական գործիչ։ Թուրքիայի առաջին կին-քաղաքապետն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուֆիդե Իլհանը ծնվել է 1911 թվականի փետրվարի 11-ին Մերսինում[1]։ Նրա հայրը` Մուստաֆա Նազիֆը, զինվորական սպա է եղել, իսկ մայրը` Էմինեն` տնային տնտեսուհի։ Երբ Մյուֆիդեն չորս տարեկան էր, նրա հայրը մահանում է Դարդանելի գործողության մարտերի ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերսինը կարճ ժամանակով ֆրանսիական բանակի վերահսկողությանն էր անցել, այդ իսկ պատճառով Մյուֆիդե Իլհանը ավարտել է իր նախնական կրթությունը Անկարայում։ Մյուֆիդեն ավարտել է Ստամբուլի աղջիկների դպրոցը։ 1928 թվականին նա ավարտել է մանկավարժական լիցեյը, այնուհետև աշխատել Ստամբուլում որպես ուսուցչուհի։
Մյուֆիդե Իլհանը ամուսնացել է բժիշկ Ֆարուկ Իլհանի հետ։ Ամուսնության ընթացքում ծնվել են յոթ երեխա, ամուսինները հաճախ ճամփորդում էին Թուրքիայի քաղաքներով, հետո սովորել են Բեռլինում։ 1937 թվականին Մյուֆիդե և Ֆարուկ Իլհանները վերադարձել են Թուրքիա, սակայն հետո կրկին լքել են այն։ Ֆարուկ Իլհանը առաջարկություն է ստացել դասավանդել Աֆղանստանում՝ Քաբուլի համալսարանի բժշկագիտության դպրոցում։ Այդ պատճառով ամուսիններին ուղարկում են այնտեղ։ Մյուֆիդա և Ֆարուկ Իլհանները նաև այցելել են Իրաք, որտեղ նրանք իրականացրել են ծովային ճանապարհորդություն Բարսայից Կարաչի։ 1945 թվականին ամուսինները ցանկացել են վերադառնալ Թուրքիա, բայց պատերազմի պատճառով ծովով ճանապարհորդությունը անհնար էր, և նրանք Իրանի տարածքով վերադարձել են մեքենայով։ 1946 թվականին Թուրքիա վերադառնալուց հետո ամուսինները սկսել են զբաղվել քաղաքականությամբ[2]։
1950 թվականին համընդանուր ընտրություններին հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը` ընդհատելով Հանրապետական ժողովրդական կուսակցության 27-ամյա կառավարումը։ Մյուֆիդե Իլհանը առաջադրվել է որպես Մերսինի ղեկավար Դեմոկրատական կուսակցության կողմից, և դառնալով Թուրքիայի պատմության առաջին կին-քաղաքապետը, ինչի շնորհիվ ստացել է լայն ճանաչում։
1951 թվականին Մյուֆիդե Իլհանը հեռացել է քաղաքապետի պաշտոնից և դուրս է եկել կուսակցությունից։
1968-ից 1981 թվականներին Մյուֆիդե Իլհանը Գերմանիայում ուսուցչուհի է եղել, և դասավանդել է թուրք փախստականներին[3]։ Նաև աշխատել է բարեգործական կազմակերպությունների շարքերում և օգնել է Մերսինի հիվանդանոցներին և ծերանոցներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kudret Ünal:Müfide İlhan, Tarsus Belediyesi Kültür Yayınları, Tarsus, 2013 ISBN 978-605-62343-9-2,p.11
- ↑ İçel Sanat Kulübü dergisi, 175, Abdullah Ayan: Bilinmeyen Müfide İlhan
- ↑ «Online newspaper article»։ Todayszaman.com։ 2009-03-16։ Վերցված է 2011-01-02(չաշխատող հղում)