Մյուրիել Բաուզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուրիել Բաուզեր
Muriel Bowser official photo.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Chatham University?, Elizabeth Seton High School? և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 2, 1972(1972-08-02) (50 տարեկան)
Ծննդավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа

Մյուրիել Էլիզաբեթ Բաուզեր (անգլ.՝ Muriel Elizabeth Bowser, օգոստոսի 2, 1972(1972-08-02), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ։ Կոլումբիայի շրջանի քաղաքապետ (2015 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կաթոլիկ Ջոն և Ջոան Բաուզերների ընտանիքում, երեխաներից ամենակրտրսերն էր, տասը տարով փոքր է իր ամենամտերիմ եղբայր Մարկից։ 1994 թվականին Ջոն Բաուզերը Կոլումբիա շրջանի խորհրդում ընտրվելու անհաջող փորձ էր ձեռնարկել։ Մյուրիել Բաուզերն ավարտել է Փիթսբուրգի Չեթեմի համալսարանը (Փենսիլվանիա), որն այն ժամանակ կանանց քոլեջ էր։ Որոշ ժամանակ աշխատել է Ֆիլադելֆիայում՝ State Farm ապահովագրական ընկերության ներկայացուցիչ էր, ապա ընդունվել է հայրենի Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան համալսարանի պետական կառավարման դպրոց, որտեղ ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2000 թվականին հաստատվել է Վաշինգտոնի Ռիգս Փարկ շրջանում, 2004 թվականին ընտրվել է շրջանային խորհրդատվական հանձնաժողով (Advisory Neighborhood Commission)[1]:

2006 թվականին Բաուզերը ընդգրկվել է քաղաքային խորհրդի անդամ Էդրիան Ֆենտիի թիմ, որը քարոզարշավ էր սկսել քաղաքապետ ընտրվելու համար, իսկ հաղթանակից հետո պայքարի մեջ էր մտել Կոլումբիայի շրջանի խորհրդում ազատված տեղի համար և հաջողության է հասել՝ լրացուցիչ ընտրություններում ստանալով ձայների 40%-ը և առաջ անցնելով իր 18 մրցակիցներից[2]։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Կոլումբիայի շրջանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 53,9% արդյունքով՝ նրա մրցակիցներից ուժեղ անկախ թեկնածու Դևիդ Կատանիային (Հանրապետականները ընտրություններին չեն մասնակցել) 35,3%-ի դիմաց[3]։ 2015 թվականի հունվարի 2-ին ստանձնել է պաշտոնը[4]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին հաղթել է քաղաքապետի ընտրություններում՝ ստանալով 76% ձայն, սակայն դիտորդները նշել են նաև նրա տեղական անհաջողությունը. Բաուզերն ամեն կերպ աջակցություն էր ցուցաբերել քաղաքային խորհրդի պատգամավոր Դիոննա Ռիդերին (Dionne Reeder), որը  պետք է ազատեր քաղաքապետին լուրջ հակառակորդից՝ գործող պատգամավոր Էլիսա Սիլվերմանից, բայց նա իր նպատակին այդպես էլ չի հասնում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 21-ին Բաուզերը հրապարակավ հայտարարել է, որ որդեգրել է նորածին երեխայի։ Այսպիսով, նա դարձել է քաղաքապետի պաշտոնում հայտնված միակ միայնակ մայրը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Annys Shin (2014-10-13)։ «Muriel Bowser’s D.C. mayoral ambitions come from her dad, not Adrian Fenty» (անգլերեն)։ The Washington Post։ Վերցված է 2016-11-12 
  2. Mike DeBonis (2014-03-03)։ «Muriel Bowser tries to escape Fenty’s shadow, other Gray challengers in D.C. mayor race» (անգլերեն)։ The Washington Post։ Վերցված է 2016-11-12 
  3. Andrea Noble and Mark Pace (2014-11-04)։ «Muriel Bowser is elected as D.C. mayor» (անգլերեն)։ The Washington Times։ Վերցված է 2016-11-12 
  4. Mike DeBonis and Aaron C. Davis (2015-01-02)։ «Muriel Bowser is sworn in as D.C. mayor» (անգլերեն)։ The Washington Post։ Վերցված է 2016-11-12 
  5. Colbert I. King (2018-11-07)։ «Muriel Bowser won her reelection battle, but she lost clout citywide» (անգլերեն)։ The Washington Post։ Վերցված է 2018-11-10 
  6. Fenit Nirappil and Martin Weil (2018-05-22)։ «D.C. Mayor Muriel Bowser on adopting a baby: ‘I had so much to share’» (անգլերեն)։ The Washington Post։ Վերցված է 2018-05-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]