Մյասնիկ Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյասնիկ Մալխասյան
Ծնվել էփետրվարի 15, 1961(1961-02-15) (63 տարեկան)
ԾննդավայրԱպարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1987)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Մյասնիկ Ժորայի Մալխասյան (փետրվարի 15, 1961(1961-02-15), Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյասնիկ Մալխասյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում։ 1987 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ստացել է Ֆիզիկոսի և մանկավարժի որակավորումը։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1987 թվականին Թթուջյան գյուղում աշխատել է ուսուցիչ, իսկ 1987-1995 թվականներին աշխատել է Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն։ 1990-1995 թվականներին՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ։ Եղել է ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ։ 1995-1999 թվականներին՝ եղել է Ազգային Ժողովի պատգամավոր(թիվ 98 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ 28 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Հայաստանա» պատգամավորական խմբի ղեկավար[1]։

Եղել է անկուսակցական[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.