Մղիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մղիչ, կոմպրեսոր, որը ծառայում է մխոցային ներքին այրման շարժիչի գլան մատուցվող օդի նախնական սեղմման համար։ Մղիչները լինում են կենտրոնախույս և ծավալային։ Կենտրոնախույս Մղիչի առավելություններն են փոքր չափերն ու կշիռը, մեծ օ․գ․գ․։ Ծավալային մղիչը հուսալի է և հարմար, բայց ունի մեծ չափեր և աշխատանքի ժամանակ զգալի աղմուկ է առաջացնում։ Մղիչները լայն տարածում են ստացել ավիացիայում և նպաստում են մխոցային շարժիչներով ինքնաթիռների «առաստաղի» բարձրացմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646