Մհեր Քոչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Քոչինյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 2001(2001-04-19)
ԾննդավայրՎանաձոր, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 9, 2020(2020-11-09) (19 տարեկան)
Մահվան վայրՇուշի, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Մհեր Մարտինի Քոչինյան (ապրիլի 19, 2001(2001-04-19), Վանաձոր, Հայաստան - նոյեմբերի 9, 2020(2020-11-09), Շուշի, Ադրբեջան), ՀՀ ծանրամարտի պատանիների կրկնակի մեդալակիր, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Քոչինյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին Վանաձորում, եղել է ընտանիքում 4 երեխաներից ամենափոքրը։ Ունի 3 քույր։ Վաղ տարիքից սկսել է զբաղվել ծանրամարտով և այդ ասպարեզում գրանցել է լուրջ հաղթանակներ[3]։ Սովորել է Վանաձորի թիվ 4 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ Հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ։ Այնուհետև ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին, մեկ տարի ուսումնառությունից հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Մասնակցել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում կայացած «Կովկաս 2020» զորավարժություններին։ Մասնակցել է Բերձորի, Ջրականի և Լիսագորի մարտերին։ Զոհվել է նոյեմբերի 9-ին 2020 թվականին հայ ադրբեջանական պատերազմում` Շուշիի մարտական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է հայրենի քաղաք Վանաձորում։

Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Կրծքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանակի գերազանցիկ
  • Քաջարի մարտիկ
  • ՀՀ ԶՈՒ լավագույն մարզիկ-զինվոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՖԿՍՊԻ-ի անմահացած ուսանողները՝ իրենց կյանքով մեր կյանքի համար» (en-US)։ 2020-11-20։ Վերցված է 2020-11-21 
  2. «Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց ևս 44 զոհված զինծառայողի անուն»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-21 
  3. «Վանաձոր քաղաքի պատանիների ծանրամարտի բաց առաջնություն» (en-US)։ Վերցված է 2020-11-21