Մհեր Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Տերտերյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1977(1977-03-23) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան (1999)
Մասնագիտությունպետական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Մհեր Հայկի Տերտերյան (մարտի 23, 1977(1977-03-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գործարար, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1999 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործ մասնագիտությունը։
  • 2001 թվականից մինչ այժմ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
  • 2005 թվականից Ղազախստանի հայկական «Ուրարտու» համայնքի փոխնախագահն է։
  • 2013 թվականից Ղազախստանի գործարարների տարածաշրջանային պալատի նախագահության անդամ է։
  • 2013 թվականից Ղազախստանի Ազգային պալատի Ագրո-արդյունաբերական համալիրի կոմիտեի անդամ։
  • 2014 թվականից Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդի անդամ է։
  • 2017 թվականին տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել ՀՀ-ում։
  • 2017-2018թթ եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական[1]։
  • 2018 թվականից ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության անդամ է։

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Տերտերյանը Վայոց ձորի Ռինդ գյուղում սեփականության իրավունքով ունի ավելի քան 300 հա հողատարածք, որի վրա տնկվում են խաղողի այգիներ և կառուցվում է գինեգործարան։ Այդ հողատարածքում նա տեղադրել է Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄՀԵՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Վայոց ձորում բարձրացվեց Հայաստանում ամենամեծ դրոշը (ֆոտոռեպորտաժ)». Վերցված է 2019 Փետրվար 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]