Մհեր Սուսանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Սուսանի
Ծնվել էսեպտեմբերի 7, 1968(1968-09-07) (55 տարեկան)
ԾննդավայրՀալեպ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական համալսարան,
Մասնագիտությունբժիշկ-սրտաբան
ԱմուսինԵվա Կրասնիկովա

Սուսանի Միհիր Հուսեփի (սեպտեմբերի 7, 1968(1968-09-07), Հալեպ, Սիրիա), հայ բժիշկ[1], սրտաբան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հալեպում, մեծացել է հայկական համայքում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ Սիրիայում սովորել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան և 1987- 1994 թվականներին սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մասնագիտացել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, եղել է սրտաբան Հրայր Հովակիմյանի ուսանողը[2], որից հետո տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Եղել է Հայաստանում գումարված սրտաբանների համահայկական համաժողովների կազմակերպիչներից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է բժիշկ-անեսթեզիոլոգ[3] Եվա Կրասնիկովայի հետ, ունեն երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հաղթողը»․ Սրտին նոր զարկ տվող հրաշագործ բժիշկ Մհեր Սուսանի». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Մհեր Սուսանի. «Անուն ձեռք բերելը ավելի հեշտ է. ավելի դժվար ու ավելի կարեւոր է այն պահելը»». nt.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  3. «ՀՀ նախագահի կինը սրտի վիրահատություն է տարել».