Մհեր Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Սեդրակյան
Ծնվել էհունիսի 8, 1951(1951-06-08) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Մհեր Դավթի Սեդրակյան (հունիսի 8, 1951(1951-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Սեդրակյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 8-ին Երևանում[1]։ 1973 թվականին ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, իսկ 1997 թվականին ավարտել է «Վարդանանց» համալսարանը։ Ստացել է ըմբշամարտի մարզչի, ֆիզիկական դաստիարակության դասատուի և իրավաբանի որակավորումը։ 1975-1981, 1986-1988 թվականներին աշխատել է Երևանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում[2], իսկ 1981-1983 թվականներիին` «Մասիս» արտադրական միավորման մոդելային կոշիկի ֆաբրիկայում։ 1988-1989 թվականներին Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում եղել է գլխավոր մասնագետ[3]։ 1989-1995 թվականներին աշխատել է «Դավիթ-84» կոոպերատիվում։ 1999 թվականին ընտրվել, 2002 և 2005 թվականներին վերընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար[4]։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք)[5]։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանում[6]։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Որդին՝ Դավիթ Սեդրակյանը եղել է քաղաքական գործիչ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ), 2004 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», 2006 թվականին «Անանիա Շիրակացի», 2012 թվականին «Ազատագրում» ՀԿ կողմից` «Հաղթանակ», 2012 թվականին ռուսական «Հայրենիքի պաշտպան» մեդալներով։ 2008 թվականին արժանացել է «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Седракян Мгер Давидович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. «Мгер Давидович Седракян - ԱԺՄՀ». www.nasc.studio-one.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  4. «Մհեր Դավթի Սեդրակյան - ԱԺՄՀ». www.nasc.studio-one.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  5. «Седракян, Мгер Давидович — Википедия. Что такое Седракян, Мгер Давидович». wiki.moda. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  6. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.