Մհեր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Խաչատրյան
Ծնվել էմարտի 21, 1989(1989-03-21) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Մհեր Խաչատրյան (մարտի 21, 1989(1989-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար և լրագրող։ Առավել հայտնի է դարձել «Դոմինո» հայկական կատակերգական հեռուստասերիալում կերտած Գարիկի դերից։ 2012-2015 թվականներին աշխատել է Արմնյուզ հեռուստատեսությունում որպես լրագրող։ Եղել է «Երեկոյան Երևան» ժամանցային ծրագրի հաղորդավարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Խաչատրյանը ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում։ Հայրը մաթեմատիկոս է, մայրը՝ թատերագետ։ Ունի երկու քույր[1]։ Մհերը 2005 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի առևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում։ 2009-2011 թվականներին ժամկետային զինծառայության է անցել է Հայաստանի զինված ուժերում։ Ծառայության մեկ տարին անց է կացրել Թեհրանում Հայաստանի դեսպանատանը։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրա։ 2012-2015 թվականներին աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես «Արմքոմեդի» հաղորդման թղթակից-լրագրող։ 2015 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Դոմինո» հումորային նախագծում։ Զուգահեռաբար աշխատել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդումը[2]։ 2018 թվականին Հովհաննես Ազոյանի հետ համատեղ վարել է «Երեկոյան Ազոյան» ժամանցաին հաղորդումը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2015-2017 «Դոմինո» (Արմենիա հեռուստատեսություն) Գարիկ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դա միակ բանն է, որի համար միշտ «մեղադրում եմ» ծնողներիս. «ԱրմՔոմեդիի» Մհեր Խաչատրյանը նոր կերպարի, ընտանիքի և անձնական կյանքի մասին - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». aysor.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  2. Փորձում եմ ինքս ինձ լուրջ չվերաբերվել. Մհեր Խաչատրյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]