Մհեր Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Եղիշեի Ահարոնյան
ԱՀԱՐՈՆՅԱՆ ՄՀԵՐ ԵՂԻՇԵԻ.jpg
8 մարտի, 1960 - 11 ապրիլի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ներքին Սզնեք, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հասրաթլու, Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png Arzhakh Martakan khach 2.jpg

Մհեր Ահարոնյան (8 մարտի, 1960, Ներքին Սզնեք, Ասկերանի շրջան - 11 ապրիլի, 1994, Հասրաթլու, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Ահարոնյանը ծնվել է 1960 թ. մարտի 8-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում։ Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Զինվորական պարտադիր ծառայությունը անցել է Թիֆլիսում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի Սևան քաղաքի ԱԵՄ գործարանում։

Արցախյան շարժումն սկսվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և դարձել առաջին կամավորականներից մեկը։ Մարտական մկրտությունն ստացել է Լեսնոյե կրակակետի վերացման ժամանակ։ Հետախուզական թիվ 7 վաշտի հրամանատարն էր։ Մասնակցել է Կրկժանի, Քարին տակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների բազմաթիվ գյուղերի ազատագրական և պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Հասրաթլու գյուղի կրակակետի վերացման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով, «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» և «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ներքին Սզնեքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]