Մհեր Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Ադամյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1967(1967-10-04)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 22, 1992(1992-11-22) (25 տարեկան)
Մահվան վայրԿիչան, Մարտակերտի շրջան, Արցախ

Ադամյան Մհեր Գեորգիի (հոկտեմբերի 4, 1967(1967-10-04), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 1992(1992-11-22), Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում[1]։

Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժինը (կարմիր դիպլոմով)։ Կամավորագրվել է Արցախյան պատերազմին, կռվել է Կրկժանում, Աղդամում, Շուշիում, Լաչինում, Մարտունիում, Առաջաձորում, Նախիջևանիկում, Մարտակերտում, Չլդրանում, Ավդուռում, Քարին տակում և այլուր[1]։

Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին, Կիչանում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]