Մհեր Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Հենրիկի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՄՀԵՐ ՀԵՆՐԻԿԻ.jpg
24 մայիսի, 1972 - 14 օգոստոսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտունի
Մահվան վայրԼՂՀ Մարտունի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մհեր Աբրահամյան (24 մայիսի, 1972, Մարտունի - 14 օգոստոսի, 1992, Մարտունի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Աբրահամյանը ծնվել է 1972 թ. մայիսի 24-ին Մարտունի քաղաքում։ Ութամյա կրթություն է ստացել տեղում, ապա ուսումը շարունակել Հրազդան քաղաքի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում։

1991 թ. վերադարձել է հայրենի Մարտունի և ներգրավվել ինքնապաշտպանական պայքարին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 14-ին՝ թշնամու կողմից քաղաքի հրետակոծության ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարտունու քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]