Մկրտիչ էֆենդի
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1860 |
|---|---|
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է | մարտի 22, 1916 |
| Մահվան վայր | Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն |
| Մահվան պատճառ | Ժանտախտ |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Կոչում | լեյտենանտ |
Մկրտիչ էֆենդի (1860, Կոստանդնուպոլիս - մարտի 22, 1916, Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ, դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ էֆենդին ծնվել է 1860 թվականին։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել Կարմիր մահիկի Երուսաղեմի Էմրազը Սարիե (համաճարակների) հիվանդանոցում՝ լեյտենանտի աստիճանով։
Աշխատանքի ընթացքում վարակվել է ժանտախտով։
Մահացել է 1916 թվականի մարտի 22-ին, Երուսաղեմում, ժանտախտից՝ 46 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։