Մկրտիչ Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Սեդրակյան
Մկրտիչ Սեդրակյանի հուշատախտակը.jpg
Մկրտիչ Սեդրակյանի հուշատախտակը
Երևանի Կիևյան փողոցի 24
շենքերի պատին
Ի ծնե Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան
Ծնվել է 1922, փետրվարի 7
Ծննդավայր Վաղարշապատ
Վախճանվել է 2009
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն

Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան (1922, փետրվարի 7, Վաղարշապատ - 2009, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967 թ.), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Սեդրակյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է պատմական, պատմահեղափոխական թեմաներով կոմպոզիցիաներ՝

  • «Քսանվեցը», 1956 թ.
  • «Արևածագին», 1967 թ.
  • «Գայ։ Առջևում է Սիմբիրսկը», 1969 թ.
  • «1915 թվական», 1960 թ.
  • «Երևանի բերդի գրավումը», 1978 թ.
  • «Դեր Զոր», 1979 թ.
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 2003 թ.

բնանկարներ`

  • «Բջնի», 1965 թ.
  • «Աշտարակի կիրճը», 1969 թ.
  • «Սևան», 1999 թ.

դիմանկարներ`

  • «Ուսանող», 1967 թ.
  • «Վարդանի դիմանկարը», 1967 թ.

նատյուրմորտներ`

  • «Հին աշխարհից», 1967 թ.
  • «Նատյուրմորտ», 1968 թ.

Սեդրակյանի կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը։

1952 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։ Նրա կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի պատմության, հեղափոխության և այլ թանգարաններում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտիչ Սեդրակյան։ Կատալոգ (առաջաբանը՝ Ե․ Մարտիկյանի), Ե․, 1972 թ.։

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007