Մկրտիչ Լիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Լիլոյան
Ծնվել էհունվարի 9, 1913(1913-01-09)
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 30, 1944(1944-10-30) (31 տարեկանում)
Մահվան վայրՏիմիշոարա, Ռումինիայի թագավորություն
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՍովինֆորմբյուրո
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Մկրտիչ Հովհաննեսի Լիլիոյան (1913, հունվարի 9, Կաղզվան (Կարսի մարզ)- 1944, հոկտեմբերի 30, Տիմոշոարա, Ռումինիա), խորհրդային լրագրող, հրապարակախոս։ ԽՄԿԿ անդամ 1935 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան, «Պրավդայի» խմբագրությանն առընթեր թղթակիցների պատրաստման միամյա դպրոցը (1939), կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1941)։ Աշխատակցել է Սովինֆորմբյուրոյին որպես Մերձմոսկովյան մարզի (1941), Հարավային (1942), Ուկրաինական առաջին (1943) ռազմաճակատների թղթակից։ Նրա գրչին են պատկանում ավելի քան 870 ակնարկ, ինֆորմացիոն նյութեր և հոդվածներ։ Լիլոյանն զոհվել է Հայրենական պատերազմում, թաղվել Բելգրադի Վուկու Կարադժիչիի անվան զբոսայգում։ Լիլոյանի մասին հուշերով հանդես են եկել նրա մարտական ընկերները՝ Կ. Սիմոնովը, Ս. Բորզենկոն, Ի. էրենբուրգը, Լ. Կալինինը, Բ. Պոլևոյը, Վ. Կիրսանովը, Գ. Բորյանը և ուրիշներ։ Զոհվել է 1944 թվականի հոկտեմբերին Տիմոշոարայի մոտակայքում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլոյանն պարգևատրվել է մարտական 9 շքանշանով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На фронте погибло более полутора тысяч военных корреспондентов.»։ Политическое образование (անգլերեն)։ Վերցված է 2019-01-09 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png