Մկրտիչ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Եսայան
Ի ծնեՄկրտիչ Սամվելի Եսայան
Ծնվել է1913
ԾննդավայրՕրենբուրգ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Մկրտիչ Սամվելի Եսայան (1913, Օրենբուրգ), հայ նկարիչ մանվածքի գծով, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը, որպես նկարիչ աշխատակցել պարբերական մամուլին։ Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետում, աշխատել Երևանի կինոստուդիայում որպես մուլտիպլիկացիայի նկարիչ։ Մասնակցել է «Շունն ու կատուն», «Տերտերն ու այծը», «Կախադարկան գորգը» մուլտֆիլմերի աշխատանքներին։ 1935 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականին եղել է Երևանի մետաքսի կոմբինատի նկարիչը[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշնանային տերևները»
  • «Ձկներ»
  • «Ճյուղեր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան