Մկրտիչ Դաշտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մկրտիչ Սերգեյի Դաշտոյան (1914, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) - դեկտեմբերի 9, 1944, Պոնտե դը Լեոնի, Իտալիա), խորհրդային բանակի ռազմիկ, Իտալիայի դիմադրության շարժման հերոս։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Կերչում վիրավոր վիճակում գերվել է (1942) և տարվել Իտալիա։ Փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել Միլանից հյուսիսում գործող 54-րդ գարիբալդիական հարվածային «Մակարիո» բրիգադին։ Արիաբար մարտնչել է իտալացի պարտիզանների շարքերում և զոհվել Պոնտե դը Լեոնիի շրջանում ծավալված մարտում։ Հայտնի է եղել «Միշա», «Միշել» ծածկանուններով։ Դաշտոյանը հռչակվել է Իտալիայի ազգային հերոս։ Հետմահու արժանացել է (1965) իտալական «Մարտական խիզախության համար» բրոնզե մեդալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 290 CC-BY-SA-icon-80x15.png