Մկրտիչ Գիմիշյան
Մկրտիչ Գիմիշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1953 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Մկրտիչ (Սոս) Եգորի Գիմիշյան (մայիսի 20, 1953, Ախալցխա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1953 թվականի մայիսի 20–ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է ֆիզիկոսի մասնագիտություն: 1976-1980 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ 1980-1988 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնում, 1988-1991 թվականներին որպես ինժեներ՝ բազալտի գործարանում[3]։
1991 թվականին նշանակվել է «Մանեգ» ՍՊԸ տնօրեն: 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ և Հայոց համազգային շարժման անդամ[4]։
1999 թվականից ընտրվել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Список Депутаты Национального собрания Армении»։ aztekium.pl։ Վերցված է 2020-12-17
- ↑ «Гимишян, Мкртыч Егикович - Юнионпедия»։ ru.unionpedia.org (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-17
- ↑ «Гимишян, Мкртыч Егикович биография»։ libris.club։ Վերցված է 2020-12-17
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-12-17
- ↑ peoplepill.com։ «Mkrtich Gimishian: Armenian politician (1953-) | Biography, Facts, Career, Wiki, Life»։ peoplepill.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-17