Մկրտիչ Բարխուդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարխուդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մկրտիչ Բարխուդարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1862[1][2] |
| Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | 1927[1][2] |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ[1] |
| Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ |
| Աշխատատու | Հանդես գրականական և պատմական[1] |
Մկրտիչ Կարապետի Բարխուդարյան (1862[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1927[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, թարգմանիչ, խմբագիր-հրատարակիչ։
Սովորել է Լազարյան ճեմարանում, 1889 թ.-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը, եղել նույն համալսարանի հայ ուսանողության ընկերության կազմակերպիչներից ու ղեկավարներից։ 1888-1896 թ.-ին Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրականական և պատմական» պարբերականը, որտեղ տպագրվել են Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Արփիար Արփիարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Գևորգ Բարխուդարյանի, Ե. Շահազիզի և ուրիշների արձակ, չափածո և գրականագիտական աշխատանքներն ու թարգմանությունները։ Իր տպարանում տպագրել է հայ գրողների երկերը, ինչպես նաև «Մարտ» թերթը։ Թարգմանել է Լև Տոլստոյի «Հաջի Մուրադ»-ը, Մաքսիմ Գորկու պատմվածքներից մի քանիսը, Վիպպերի «Հին Արևելքը և Էգեյան կուլտուրան» գիրքը։ 1907 թ. -ին լույս է ընծայել «Անգլիայի պետական կազմը և քաղաքական կուսակցությունները» աշխատությունը։ 1920-ական թթ. մասնակցել է Մոսկվայում արևելյան լեզուներով բառարանների հրատարակության աշխատանքներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 514—215.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Բարխուդարյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։ |