Մկրտիչ Ավալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Ավալյան
Ծնվել էմայիսի 7, 1850(1850-05-07)
ԾննդավայրԲերդ[1]
Մահացել էմայիսի 13 (26), 1909[1] (59 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Երեխա(ներ)Տաճատ Ավալյան

Մկրտիչ Ներսեսի Ավալյան (Մելիք-Ավալյան), (մայիսի 7, 1850(1850-05-07), Բերդ[1] - մայիսի 13 (26), 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն), հայ դերասան, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Ավալյանը ծնվել է Բերդում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1870 թվականին Թիֆլիսի հայկական թատերախմբում։ 1870-1880-ական թվականներին եղել է հայ թատրոնի ակտիվ գործիչներից։ Խաղացել է բնութագրային և դրամատիկ դերեր, առավելապես աչքի ընկել կատակերգություններում։

Լավագույն դերերից են՝ Զամբախով, Զիմզիմով, Բրիլիանտով, Փարսիղ՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», Սևադա՝ Մուրացանի «Ռուզան», Շվայցեր՝ Շիլլերի «Ավազակներ», Զեմլյանիկա՝ Գոգոլի «Ռևիզոր», Յագո՝ Շեքսպիրի «Օթելլո», Տարտյուֆ՝ Մոլիերի «Տարտյուֆ» և այլն։

1891 թվականից տեղափոխվել է Բաքու, զբաղվել գրասենյակային աշխատանքով՝ երբեմն հանդես գալով ներկայացումներում։ Վերջին անգամ ելույթ է ունեցել Բաքվում, 1908 թվականին, արևելահայ նոր թատրոնի 50-ամյակի առթիվ, կատարել Զիմզիմովի դերը[2]։

Թարգմանել է մի շարք պիեսներ՝ Ալեքսանդր Դյումայի «Քին», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Նորա» և այլն[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ավալյան Մկրտիչ | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602