Մկրտիչ Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Աճեմյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Աճէմեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1838 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1917 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] |
Ժանրեր | պոեզիա |
Մկրտիչ Աճեմյան Վիքիդարանում |
Մկրտիչ Աճեմյան (նոյեմբերի 10, 1838, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1917, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), հայ բանաստեղծ, թատերական գործիչ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Աճեմյանը ծնվել է Կ.Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Թարգմանչաց, Նարեկյան, Բերայի Մխիթարյան վարժարանում և Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ 1858 թվականից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ 1860-ականների վերջերից մասնակցել է մշակութային, հատկապես թատերական կյանքին, գրել բանաստեղծություններ, պիեսներ («Վահագն» և այլն), կատարել թարգմանություններ։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասունք») լույս է տեսել 1871 թ.։ Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Աճեմյանի 1870-1880–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։ Շիլլերից, Լամընեից, Լաֆոնտենից, Բերանժեից և այլ ֆրանսիացի գրողներից կատարած թարգմանությունները լույս են տեսել առանձին գրքով, 1911 թ.՝ «Զանազան թարգմանությունք» վերնագրով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լույս և ստվերք, ԿՊ, 1887։ Գարնան հովեր, ԿՊ, 1892
- Թրթռուն հանգեր, ԿՊ, 1908
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ նոր գրականության պատմություն, հ. 3, Ե., 1964
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, էջ 78
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Աճեմյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 269)։ |
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 1917 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արևմտահայ բանաստեղծներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ թատերական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով