Մխո Շահեն
| Մխո Շահեն | |
|---|---|
| Ծնվել է | 1866 |
| Ծննդավայր | Դերքեվանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1903 |
| Մահվան վայր | Փոթի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիդայի |
Մխո Շահեն (իսկական անուն ազգանունը՝ Մխիթար Սեֆերյան, 1866, Դերքեվանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1903, Փոթի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1884 թվականից Թիֆլիսում հաճախել է Քրիստափոր Միքայելյանի հեղափոխական խմբակի պարապմունքներին։ 1887 թ. հայդուկային խումբ է կազմակերպել Տերգեվանքում։ Գործել է Մարգար վարժապետի, Արաբոյի հետ։ Քանիցս ձերբակալվել է, արգելափակվել Աքիայի, Հալեպի բանտերում։ Փախչելով՝ անցել է Կիպրոս, ապա՝ Կիլիկիա, որտեղ ղեկավարել է Չոք Մարզվանի 1896-ի ինքնապաշտպանությունը։ Նորից բանտարկվել է և տեղափոխվել Հալեպ։ Ազատվելուց հետո անցել է Կովկաս։ Սպանել են Վերակազմյալ հնչակյանները։
Անվան հիշատակումը գեղարվեստական գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխո Շահենի անունը հիշատակվում է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ստեղծագործությունում. «Արաբոն կարմիր իրիցու տներից էր, Բռնաշեն գավառակի Կուռթեր գյուղից։ Մկրտության անունը Առաքել էր։ Ասում էին, որ նա ապրում է Առաքելոց վանքի մոտերքը՝ դարավոր ծառերով ծածկված մի քարայրի մեջ։ Ձմեռը մշակություն է անում Հալեպում, իսկ ամառները զենքը ձեռքին կռվում է քրդական աշիրեթների և տաճիկ հարստահարիչների դեմ՝ իրեն զինակից ունենալով Մխո Շահեն անունով տերգեվանքցի մի երիտասարդ։ Որ ինքը և Մխո Շահենը ահաբեկում են իշխանավորներին, կողոպտում նրանց քարավանները և ավարը բաժանում չքավոր գյուղացիներին»:[1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| |||||||||||||