Մխիթար Սասնեցի
Արտաքին տեսք
| Մխիթար Սասնեցի | |
|---|---|
| Ծնվել է | 1260-ականներ[1] կամ 1260[2][3] |
| Ծննդավայր | Կորմանց, Բաբերդ, Թուրքիա[1] |
| Մահացել է | 1337[2][4][3][…] |
| Մահվան վայր | Մեծոփ, Արճեշի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
| Մասնագիտություն | մատենագիր, ուսուցիչ, քահանա և աստվածաբան |
Մխիթար Սասնեցի (Կերմանեցի), (XIII դ․ 60-ական թթ․, Կերմանց - 1337, Մեծոփավանք), մատենագիր, մանկավարժ։
Սովորել է Ապահունիքի Կերմանց գյուղում, ապա՝ Քաջբերունիքի Մեծոփավանքում, ուր և ձեռնադրվել է քահանա։ 1282-1285 թթ.-ին ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն։ Որպես համալսարանի առաջին շրջանավարտ նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Վերադառնալով Մեծոփավանք ծավալել է գիտամանկավարժական, գրչական և քարոզչական բեղմնավոր գործունեություն։ Մխիթար Սասնեցուց մեզ է հասել տասը ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ( №№ 193, 952, 1180, 3606), երկուսը՝ Երուսաղեմում և այլն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովսեփյան Գ., Մխիթար Սասնեցի, Վաղ-պատ, 1899։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 633.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 633)։ |