Մխիթարյան ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մխիթարյան ընտանիք», դպրոցական պատկերազարդ ամսագիր, Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություն։ Լույս է տեսել 1947-1967 թվականներին (1960-1962 թվականներին՝ «Ընտանիք») Վենետիկում։ Խմբագիրներ՝ Մ․ Զանասյան, Ջ․ Չանթայան, Վ․ Հովհաննիսյան։ Լուսաբանել է սփյուռքահայ դպրոցների ու մխիթարյան վարժարանների առօրյան, կարևոր տեղ հատկացրել մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ «Հայրենի լուրեր» խորագրով ընթերցողին է ներկայացրել Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի վերելքը, տպագրել Հայաստան այցելած Մխիթարյանների տպավորությունները, հանրապետության տեսարժան վայրերի լուսանկարներ։ Գրական բաժնում զետեղել է մխիթարյան վարժարանների սաների, հայ սովետական բանաստեղծների արձակ ու չափածո գործերը, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ։ Ուսուցողական նշանակություն ունեն «Գիտական» խորագրով նյութերը՝ աշխարհի ու տիեզերքի, գիտական խոշոր հայտնագործությունների մասին։ 1969 թվականից լույս է տեսնում «Հայ ընտանիք» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 635
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։