Մլադեն Բարտուլովիչ
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1986[1][2] (38 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Կական, Կական (համայնք) | ||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մլադեն Բարտուլովիչ (խորվ.՝ Mladen Bartulović, հոկտեմբերի 5, 1986[1][2], Կական, Կական (համայնք)), խորվաթ ֆուտբոլիստ, լեհական «Մեդզ» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է «Հայդուկ (Սպլիտ)» ակումբում, որի հետ 2004/05 մրցաշրջանում հաղթել է Խորվաթիայի առաջնությունում։ 2006 թվականի ամռանը տեղափոխվել է Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում իր դեբյուտը նշել է 2006 թվականի հուլիսի 26-ին «Դնեպր» - «Մետալուրգ (Դոնեցկ)» խաղի ժամանակ, որն ավարտվել է 2:0 հաշվով հոգուտ «Դնեպրի»։ 2008 թվականից մինչև 2010 թվականը նա վարձավճարով խաղացել է «Կրիվբաս» ակումբի կազմում։ 2010/11 մրցաշրջան սկսել է որպես կիևյան «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ։ Առաջին իսկ խաղում նա դարձել է գոլի հեղինակ՝ գրավելով Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի դարպասը։
2011 թվականից մինչև 2013 թվականը կրկին վարձավճարով հանդես է եկել «Կրիվբասում»։ Հունիսի 12-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ 2013/14 մրցաշրջանի առաջին կեսը Մլադենը վարձավճարով անցկացնելու է Լվովի «Կարպատի» ակումբում[3]։ 2013 թվականի հուլիս 12-ին Լվովի «Կարպատի» ակումբը հաստատել է խաղացողի հետ վարձակալության պայմանագրի ստորագրումը, բայց ոչ թե վեց ամիս, այլ մեկ տարի ժամանակով[4]։ 2014 թվականի հուլիսին նա մասնակցել է հավաքների «Կարպատիի» կազմում, ցանկացել է պայմանագիր ստորագրել Լվովի ակումբի հետ, սակայն ի վերջո հետ է կանչվել «Դնեպր»[5]։
2015 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա» ակումբ, որը ֆուտբոլիստի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր[6]։ 2017 թվականի հունվարին Մլադենը լքել է «Վորսկլան» և տեղափոխվել լեհական «Մեդզ»[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մլադեն Բարտուլովիչը եղել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականի (մինչև 21 տարեկաններ) անդամ։ 2006 թվականի Եվրոպայի առաջնության (մինչև 21) որակավորման փուլում Մլադենն անցկացրել է 5 խաղ և դարձել գոլի հեղինակ։ Խորվաթիայի ազգային հավաքականում նա 2006 թվականի ապրիլի 1-ին մասնակցել է Հոնկոնգ - Խորվաթիա խաղին (0։ 4)։ 2012 թվականի հոկտեմբերին նա կրկին հրավիրվել է հավաքական[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի Չեմպիոն - 2004/05
- Խորվաթիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2004/05
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Трое — в «Карпатах»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Бартуловіч і Федорчук переходять в «Карпати»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Бартуловіч приєднався до табору «Карпат» у Словенії». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Официально: Бартулович — игрок Ворсклы
- ↑ Бартулович покинул «Ворсклу»
- ↑ Бартулович вызван в сборную
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- վիճակագրությունի Ուկրաինայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլադեն Բարտուլովիչ» հոդվածին։ |
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Դնեպրի ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հայդուկ Սպլիտի ֆուտբոլիստներ
- Վոլինի ֆուտբոլիստներ
- Վորսկլայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ