Մի քիչ արև պաղ ջրի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի քիչ արև պաղ ջրի մեջ
ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide
ՀեղինակՖրանսուազ Սագան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1969
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1969
ՎիքիքաղվածքՄի քիչ արև պաղ ջրի մեջ

Մի քիչ արև պաղ ջրի մեջ (ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide), ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի վեպը՝ գրված 1969 թվականին։ Առաջին անգամ այն տպագրվել է «Ֆլամարիոն» տպագրատանը[1]։ Սյուժեի հիմքում ընկած է դեպրեսիայի մեջ գտնվող լրագրողի և նրան սիրող կնոջ պատմությունը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձություններն սկսվում են 1967 թվականի գարնանը։ 35-ամյա փարիզցի լրագրող Ժիլ Լանտենը դեպրեսիա էր ապրում. նրան չէին հետաքրքրում աշխատանքը թերթում, կիսատ մնացած գիրքը, հարազատների հետ երեկույթները, իսկ նրա ընկերուհի Էլիզան ձանձրացնում էր։ Բժիշկը, որին այցելում էր Լանտենը, խորհուրդ է տալիս իր հիվանդին ժամանակավոր փոխել միջավայրը։ Նա տեղափոխվում է քրոջ մոտ, որն ապրում էր Լիմուզանում։ Այնտեղ հերոսը հանդիպում է տեղի դատական համակարգի աշխատողի կնոջը` Նատալի Սիլվեներին։ Նատալիի հետ սիրավեպն օգնում է նրան դուրս գալ դեպրեսիայից, և նա վերագտնում է կյանքի համը։

Լանտենն աշնանը վերադառնում է Փարիզ, այստեղ նա խմբագրի պաշտոն է ստանում իր թերթի միջազգային հարաբերությունների բաժնում և նոր կյանք է սկսում իր կնոջ` Նատալիի հետ, որը հանուն իր սիրելիի բաժանվել էր ամուսնուց։ Ներդաշնակությունը, սակայն, երկար չի տևում։ Մի քանի ամիս անց պարզ է դառնում, որ նպատակաուղղված Նատալին, ով սիրում էր ֆրանսիական և ռուսական գրականություն, թատրոն, երաժշտություն, չէր կարող կիսել Ժիլլի նախասիրությունները։ Նրանց հարաբերություններում անդունդ է գոյանում, և Լանտենն ակամա սկսում է ձգտել իր նախկին մենակությանը։

Մի օր Ժիլն իր տուն է հրավիրում իր ընկեր և աշխատակից Ժանին, որի հետ անկեղծանալով ասում է, որ սիրելիի հետ կյանքը բարդացել է։ Խոսակցության թեժ պահին հայտնվում է Նատալին։ Նա անվրդով հայտնում է, որ գործեր ունի, և տնից դուրս է գալիս։ Կեսգիշերին Լանտենն իմանում է, որ Նատալին ընկել է հիվանդանոց` մեծ չափաբաժնով քնաբեր ընդունելու պատճառով։ Կնոջ կյանքը փրկելու բժշկի փորձերն արդյունք չեն տալիս. նա մահանում է` թողնելով Ժիլին սիրո խոստովանության երկտող։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագանը «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպի վրա սկսել է աշխատել 1968 թվականին, երբ Իռլանդիայի հարավ տեղափոխվելով, իր մտերիմների հետ տեղավորվել է մի լքված առանձնատանը։ Տունն, ըստ գրողի հիշողությունների, բաց էր բոլոր քամիների համար, և բացվող տեսարանը թվում էր, թե նման չէ ֆրանսիական գյուղաքաղաքներին, որտեղ ծավալվում է վեպի գործողությունների մեծ մասը։ Մինչդեռ, ինչպես պնդում էր Սագանի կենսագիր լրագրող Լամի Ժան-Կլոդը, պատուհանից բացվող տեսարանի ու վեպում նկարագրվող լիմուզանյան բնապատկերների տարբերությունները չէին շփոթեցնում Ֆրանսուազին։ Նրա ոգեշնչվածությունը ոչ մի կերպ կապված չէր շրջապատող միջավայրի հետ[1]։

Վեպի շարունակությունը գրվել է Շիրինագարում (Հնդկաստան), որտեղ իրավիճակը կրկին տարբերվում էր վեպում նկարագրվող իրադարձություններից։ Ապարանքից, որտեղ ապրում էր բանաստեղծուհին, տեսարան էր բացվում դեպի ամրոցի ավերակները։ Ֆրանսուազին իր աշխատանքում օգնում էր իր քարտուղարուհի Իզաբել Խալադը, ով գրամեքենայի վրա տպագրում էր պատրաստի ձեռագրերը և սղագրում էր հեղինակային «իմպրովիզները»։ Խելադը պատմում էր, որ Սագանը մտածում էր առանձնահատուկ արագ։ Երբ կերպարը հանկարծ սկսում էր ապրել նրա մեջ, անհապաղ հարկավոր է բավարարել Ֆրանսուազի բոլոր քմահաճույքները, նա լիակատար նվիրում էր պահանջում[1]։

Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ռեժիսոր Ժակ Դերեն նկարահանել է ֆիլմ այս ստեղծագործության հիման վրա։ Ժիլի դերը կատարել է Մարկ Պարելը, իսկ Նատալիի դերում՝ Կլոդին Օժեն։

Ըստ Սագանի հիշողությունների ֆիլմի երաժշտությունը Միշել Լեգրանը գրել է պրոդյուսերի մոտ ընթրիքի ժամանակ։ Բանաստեղծուհին բացատրել է նրան, որ ինչպես է նա պատկերացնում ընդհանուր թեման, մատիտով գրել է «Ասա ինձ» երգի տեքստը, երգահանը նստել է մեծ դաշնամուրի մոտ, և միանգամից ծնվել է երաժշտությունը` «լացելու չափ տխուր»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лами Жан-Клод. Франсуаза Саган. — М.: Молодая гвардия, 2005. — (Жизнь замечательных людей). — ISBN 5-235-02789-2.
  2. Саган Ф. Страницы моей жизни. — М.: Эксмо, 2007. — ISBN 978-5-699-21798-4.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են