Մի հեռացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մի հեռացիր
Non ti muovere
Don't Move(2004).jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Flag of Italy.svg Իտալիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվականմարտի 12, 2004[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՍերջիո Կաստելլիտո
Սցենարի հեղինակՄարգարետ Մաձատինի և Սերջիո Կաստելլիտո
ԴերակատարներՍերջիո Կաստելլիտո[2], Պենելոպե Կրուս[2], Կլաուդիա Ջերինի[2], Մարկո Ջալինի[2], Անջելա Ֆինոկյարո[2], Պյետրո Դե Սիլվա[2], Էլենա Պերինո[2], Վիտտորիա Պյանկաստելլի[2], Ջիանի Մուսի[2], Ջիորջիո Կարեչիա[2], Լինա Բերնարդի[2], Պիետրո Կաստելիտո[2], Marit Nissen[2], Corrado Solari[2] և Մարգարետ Մաձատինի[2]
ՕպերատորՋան Ֆիլիպո Կոնտիչելի
ԵրաժշտությունԼուսիո Գոդոյ
ՄոնտաժՊատրիցիո Մարոնե
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՄոլիզե
ԿինոընկերությունMedusa Film
Տևողություն125 րոպե
Շահույթ12 մլն դոլար

«Մի հեռացիր» (իտալ.՝ Non ti Muovere), դրամա, որի ռեժիսորն է Սերջիո Կաստելլիտտոն, թողարկվել է 2004 թվականին։ Էկրանավորվել է Մարգարետ Մաձանտինի համանուն ստեղծագործության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձրև։ Մոտոցիկլով ավտովթարի ենթարկված աղջկան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք՝ գանգուղեղային տրավմայով։ Պարզվում է, որ նա Անջելան է, վիրաբույժ Տիմոտեոյի (Սերջիո Կաստելիո) դուստրը։ Նրան դուրս են կանչում վիրահատման սենյակից և պատմում կատարված դժբախտության մասին։ Նա բացում է պատուհանը և տեսնում մայթով քայլող կնոջ։ Կինը իր հետ տանում է մի աթոռ, դնում խաչմերուկին և մեջքով նստում դեպի Տիմոտեոն։ Վերջինս սկսում է հիշել... Մի անգամ, երբ նա երիտասարդ էր, նրա մեքենան խափանվում է ինչ-որ հետնախորշում։ Անշնորհք ատամնաշարով, ծեծված տեսքով կինը՝ Իտալիան (Պենելոպե Կրուս ), օգնության է հասնում նրան, ուղեկցում տուն։ Տունը հին էր, եղել էր նրա պապի սեփականությունը, իսկ հիմա քանդելու ենթակա է։ Նա աղքատ է, բայց երբեք չի բողոքում իր կյանքից։ Տիմոտեոն չի կարողանում զանգահարել ընկերուհուն (Կլաուդիա Ջերինի), շնորհակալություն է հայտնում Իտալիային օգնության համար և գնում սրճարան ՝ սպասելու՝ երբ կնորոգեն մեքենան։ Բարում նրան օղի են առաջարկում՝ պատճառաբանելով, որ դա ամենասառը ըմպելիքն է այդտեղ։ Այնուհետև Տիմոտեոն որոշում է վերադառնալ իր նոր ծանոթուհու մոտ և խնդրել մեկ անգամ էլ զանգահարել։ Ընկերուհու հետ այդպես էլ չի կապվում։ Հանկարծ նրա մոտ առաջանում է տանտիրուհուն տիրելու բուռն ցանկություն։ Սպիրտի ազդեցության տակ նա դառնում է անկառավարելի։ Տիմոտեոն բռնաբարում է կնոջը, հետո փոքր-ինչ ուշքի գալով, արագորեն լքում նրան։ Որոշ ժամանակ անց վերադառնում է՝ ներողություն խնդրելու Իտալիայից։ Հանդիպելով նրան դրսում, չնայելով նրա մերժմանը՝ օգնում է տուն հասցնել մթերքը։ Այնտեղ նրանց կրկին տիրում է անկառավարելի կիրքը։ Հեռանալով Տիմոտեոն որոշակի գումար է թողնում։

Գլխավոր հերոսի ընկերուհին խելացի, նպատակասլաց կին է, սակայն, ըստ ամենայնի, ոչ այնքան ռոմանտիկ և ուշադիր։ Տիմոտեոն ավազի վրա գրում է. «Ես բռնաբարել եմ կնոջ», իսկ նա ոչինչ չի նկատում։

Գործընկերոջը Տիմոտեոն հարցնում է՝ քնում է արդյոք նա մարմնավաճառների հետ։ Գործընկերն էլ պատասխանում է, թե երբեմն օգտվում է նրանց ծառայություններից։ Ինչպես երևաց՝ նրա համար մեկ էր, թե կոնկրետ ում հետ ժամանակ կանցկացնի։ Տիմոտեոն հասկանում է, որ իրեն ձգում է հենց Իտալիան։ Չնայած դրան ՝ ընկերուհուց նա ոչ միայն չի բաժանվում, այլև առաջարկում է նրան երեխա ունենալ։ Կինը տատանվում է. արդյո՞ք ժամանակն է, պատրա՞ստ են նրանք դրան։

Անցյալի դրվագները խառնվում են ներկայի հետ։ Ներկայում գլխավոր հերոսը ստրեսի մեջ է ընկնում։ Նրա աղջկան ենթարկում են գլխուղեղի դժվար վիրահատության, կինը ընկնում է հիստերիայի մեջ։ Բայց պատմությունները հերթով գնում են դեպի անցյալ։ Տիմոն հաճախ է այցելում Իտալիային։ Գնում է նրա համար զգեստներ, խնամքի պարագաներ։ Իտալիան մի փոքր գեղեցկանում է։ Բժշկական կոնֆերանսին Տիմոն նրան իր հետ է վերցնում։ Վերադառնալով հասկանում է, որ կինը հղի է։ Պարզվում է՝ Իտալիան նույնպես հղի է։ Դա պարզ է դառնում, երբ նա սկսում է թուլություն զգալ, և Տիմոտեոն նրան տանում է հիվանդանոց։ Ավելի ուշ Տիմոն հետազոտում է Իտալիային, պարզում, որ նրա և նրա երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում, խոստանում է խոսել կնոջ հետ։

Վերադառնալով երկար ճամփորդությունից՝ կինը տեղեկացնում է Տիմոյին, որ հղի է։ Անգամ մտածում է՝ ինչպես անվանել երեխային։ Իսկ հիմա Տիմոտեոյին արագ կանչում են։ Նրա աղջկա վիճակը վատանում է։ Տիմոն սեփական ձեռքերով նրան ետ է վերադարձնում, բայց, նյարդային վիճակի մեջ ընկներով՝ չի կարողանում մնալ վիրահատարանում։

Տիմոն չի կարողանում կտրվել իսկապես սիրած կնոջից, ընտանիքից և դադարում է այցելել Իտալիային։ Իտալիան արհեստական ընդհատում է հղիությունը։ Իտալիան կորչում է։ Բայց քաղաքի դատարկության և հորդառատ անձրևի մեջ Տիմոն նկատում է նրան և երեկոն անցկացնում հետը։ Կինը նկատում է, որ ամուսինը ամեն ինչ չէ, որ պատմում է իրեն։ Նույն օրը լույս աշխարհ է գալիս Անջելան։ Կինը հարցնում է՝ երջանիկ է արդյոք Տիմոն։ Նա պատասխանում է. «Իհարկե»: Իսկ հետո գնում է Իտալիայի մոտ, պատմում, որ երեխա է ունեցել, խոստովանում, որ չնայած դրան դժբախտ է։ Իտալիայի տունը շուտով կքանդեն, և նա որոշում է հեռանալ, սակայն ուշանում է գնացքից։ Տիմոն տանում է նրան մեքենայով, որպեսզի ծանոթանա Իտալիայի Հայրենիքի հետ։ Մոթելում Տիմոն Իտալիային ամուսնության առաջարկություն է անում և իրենց ամուսիններ հայտարարում։ Հանկարծ Իտալիայի վիճակը վատանում է։ Անջելայի վիճակը վատթարանում է։

Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս, որ Իտալիայի մոտ որովայնային խոռոչի արնահոսություն է։ Տիմոտեոն անձամբ է վիրահատում նրան։ Պարզվում է, որ դա գնչուների կատարած աբորտի հետևանք է։ Հեռացնում են նրա արգանդը, սակայն դա չի օգնում։ Մահանում է։ Անջելայի վիրահատությունը բարեհաջող է անցնում։ Նա ապրում է։ Խաչմերուկում նստած կինն անհետանում է։ Մնում է միայն աթոռը։ Տիմոտեոն պահարանից հանում է Իտալիայի կարմիր կոշիկները, տանում դուրս և շնորհակալությամբ լեցուն աչքերը հառում երկնքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Դավիթ դի Դոնատելո»-ի երկու պրեմիա՝ լավագույն դերասան (Սերջիո Կաստելիտո) և լավագույն դերասանուհի (Պենելոպե Կրուս), ևս 9 նոմինացիա՝ լավագույն ֆիլմ (Մարկո Հիմենց, Ջիովաննի Ստաբիլինի, Ռիկարդո Տոցի, Սերջիո Կաստելիտո), լավագույն ռեժիսոր (Սերջիո Կաստելիտո), լավագույն սցենար (Սերջիո Կաստելիտո, Մարգարետ Մացանտինի), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Կլաուդիա Ջերինի), լավագույն պրոդյուսեր (Մարկո Հիմենց, Ջիովանի Ստաբիլինի, Ռիկարդո Տոցի), լավագույն մոնտաժ (Պատրիցիո Մարոնե), նկարչի լավագույն աշխատանք (Ֆրանչեսկո Ֆրիգերի), լավագույն հանդերձանք (Իզաբելա Ռիցա), լավագույն ձայն (Մարիո Յակուոնե)։
  • 2004 - European Film Awards-ի հանդիսատեսի համակրանք մրցական Պենելոպե Կրուսին՝ որպես լավագույն դերասանուհի, նաև նոմինացիա որպես լավագույն դերասանուհի (Պենելոպե Կրուս), և մրցանակ կրկին հանդիսատեսի համակրանք Սերջիո Կաստելիտոյին ՝ որպես լավագույն դերասան։
  • 2005 - մասնակցություն Բանգոգում տեղի ունեցող հատուկ կինոփառատոնին։
  • 2005 - երկու նոմինացիա «Գոյա» մրցանակի համար. լավագույն դերասանուհի (Պենելոպե Կրուս) և լավագույն ադապտացված սցենար (Սերջիո Կաստելիտո, Մարգարետ Մացանտինի)։
  • 2005 - 4 մրցանակ «Արծաթե ժապավեն» իտալական ազգային կինոլրագրողների խմբավորումից. լավագույն սցենար (Սերջիո Կաստելիտո, Մարգարետ Մացանտինի), լավագույն մոնտաժ (Պատրիցիո Մարոնե), նկարչի լավագույն աշխատանք (Ֆրանչեսկո Ֆրիգերի), լավագույն երգ (Վասկո Ռոսի, «Un senso»), նաև երկու նոմինացիա. լավագույն ռեժիսոր (Սերջիո Կաստելիտո), լավագույն պրոդյուսեր (Մարկո Հիմենց, Ջիովանի Ստաբիլինի, Ռիկարդո Տոցի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]