Jump to content

Մի կարմիր ամրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ամրակը

Մի կարմիր ամրակ (անգլ.՝ One red paperclip), իրական պատմությունը կանադացի բլոգեր Կայլ Մաքդոնալդի, ում հաջողվել է փոխարինել սովորական գրասենյակային ամրակը երկհարկանի տան հետ։ Այս պատմության մասին համանուն կայքում[1] գրել է ինքը Կայլը։

Ամեն ինչ սկսվել է 2005 թվականին։ Այդ ժամանակ Կայլ Մաքդոնալդը ապրում էր վարձով բնակարանում և երազում էր իր սեփական տունն ունենալու մասին։ Նա գումար չուներ, այդ պատճառով էլ որոշեց խաղալ «Bigger, Better» («Ինչքան մեծ, այդքան լավ») մանկական խաղը։ Դրա իմաստը իրերը մեկ այլ իրերի հետ փոխարինելն է, ընդ որում, խաղացողը պետք է փորձի ամեն անգամ ավելի թանկ և մեծ իր ձեռք բերել[2]։

2005 թվականի հուլիսին Քրեյգսլիստ կայքում Կայլը տեղադրում է կարմիր ամրակի լուսանկար և հայտարարություն, ըստ որի նա պատրաստ է փոխարինել այն ցանկացած այլ իրի հետ այնքան ժամանակ, մինչև տուն չստանա։ Հենց նույն օրը նրան հաջողվում է փոխարինել այն գնդիկավոր գրիչի հետ։ Մեկ տարի և 14 փոխարինումներից հետո նա տեղափոխվեց իր սեփական բնակարան[3]։

Այս պատմությունը հայտնիություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ 2007 թվականի ամռանը լույս է տեսել Մաքդոնալդի գիրքը, որում պատմվում է նրա փորձի մասին։ Այն թարգմանվել է մի քանի լեզուներով[4]։

Փոխարինման գործողությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայլ Մակդոնալդի տունը, որը ստացել է կարմիր ամրակի հետ փոխարինումից հետո
  1. 2005 թվականի հուլիսի 1-ին Կայլը գնաց Վանկուվեր, որտեղ նա փոխարինել է ամրակը ձկան տեսքով գրիչի հետ։
  2. Նույն օրը նա փոխել է գրիչը դռան ինքնաշեն բռնակի հետ։
  3. 2005 թվականի հուլիսի 25-ին նա գնաց Մասաչուսետս, որ փոխարինի դռան բռնակը գազօջախի հետ։
  4. 2005 թվականի սեպտեմբերի 24-ին Սան Կլեմենտում Կայլին հաջողվել է համոզել մի տանտիրոջ փոխել գազօջախը Honda էլեկտրագեներատորի հետ։
  5. 2005 թվականի նոյեմբերի 16-ին Քուինսում նա գեներատորը փոխարինել է գարեջուր և ալկոհոլային այլ ըմպելիքներ տեղափոխելու համար նախատեսված սառնարանի հետ։
  6. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին նա իր ունեցածը փոխարինել է Ski-doo ձյունագնացի հետ։
  7. Մեկ շաբաթվա ընթացքում նրան հաջողվել է փոխարինել ձյունագնացը դեպի Ժայռոտ լեռներ երկու ուղետոմսով։
  8. 2006 թվականի հունվարի 7-ին Կայլը փոխարինել է տոմսերը բեռնատար ավտոմեքենայի հետ։
  9. 2006 թվականի փետրվարի 22-ին ավտոմեքենան փոխարինել է ձայնագրման ստուդիայի հետ պայմանագրով։
  10. 2006 թվականի ապրիլի 11-ին պայմանագիրը փոխանցել է երգչուհի Ջոջի Գնանտին։ Փոխարենը երգչուհուց վերցրել է Արիզոնայի տանը 1 տարով բնակվելու հավաստագիր։
  11. 2006 թվականի ապրիլի 26-ին նա փոխարինել է հավաստագիրը ռոք երաժիշտ Էլիս Քուփերի ընկերությանը մեկ գիշեր անցկացնելու թույլտվությամբ։
  12. 2006 թվականի մայիսի 26-ին նա Կուպերի հետ գիշերը փոխարինել է KISS մակագրությամբ հուշանվերի հետ։
  13. 2006 թվականի հունիսի 2-ին Կայլը փոխարինել է հուշանվերը հոլիվուդյան ռեժիսոր Կորբին Բերսենի ֆիլմում դերի հետ։
  14. Ի վերջո, 2006 թվականի հուլիսի 5-ին նա փոխարինել է դերը կանադական Կիպլինգ քաղաքում երկհարկանի տան հետ[1][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «One red paperclip» (անգլերեն).
  2. «Տուն՝ ամրակի դիմաց». Netlore.ru — антология фольклора Рунета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  3. Дмитрий Носиков. «Կարմիր ամրակի էֆեկտը». Chief Time. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  4. «MGM էկրանավորում է ամրակի և տան փոխարինման պատմությունը». KinoNews.
  5. Кайл Макдональд Կարմիր ամրակը, որ ցնցեց աշխարհը = One Red Paperclip: How a Small Piece of Stationery Turned into a Great Big Adventure. — Минск: Попурри, 2009. — 304 с. — ISBN 978-985-15-0610-7

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кайл Макдональд Махнёмся не глядя. Одна красная скрепка, которая потрясла мир = One Red Paperclip: How a Small Piece of Stationery Turned into a Great Big Adventure. — Минск: Попурри, 2009. — 304 с. — ISBN 978-985-15-0610-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]